Լրահոս
Օրվա լրահոսը

«Дорога к себе» ստեղծագործական երեկոների շարքը երեք տարեկան է

Հոկտեմբեր 26,2013 11:18

«Շնորհակալ եմ, որովհետև իսկապես շարքը հնարավորություն տվեց ինքս ինձ ճանաչելու ներկաների հայացքում: Մթնոլորտը այնպիսինն էր, որ ես կարող էի ինձ թույլ տալ հիմարություն ասել, ինչ էլ անում էի այդ երեկոյան: Դրանից հետո ես հասկացա, որ ես այնքան էլ հիմար չեմ»,-  հոկտեմբերի 25-ին Երևանի «Մոսկվայի տանը» տեղի ունեցած «Дорога к себе» («Ճանապարհ դեպի քեզ») ստեղծագործական երեկոների շարքի եռամյակի ընթացքում հայտարարեց երգահան Մարտին Վարդազարյանը:

Միջոցառմանը մասնակցում էին երեկոների շարքի մասնակիցների մեծ մասը՝ ջազ կատարող Լևոն Մալխասյանը, Հովհ. Թումանյանի անվան Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, երգիչ և երգահան Վահան Արծրունին, ռեժիսոր Վահե Շահվերդյանը, հոգեբանական գիտությունների թեկնածուն, Գրողների միության անդամ Էլդա Գրինը, հրապարակախոս Նելլի Սահակյանը, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Յակով Զարգարյանը, վրացական «Իվերիա» համայնքի ներկայացուցիչ Էտերի Ցոմայան, թատերական քննադատ Մարգարիտա Յախոնտովան և ռուս-հայկական հեռակառավարվող տեխնոլոգիաների «ԷԼԷՆԱՐ» կենտրոնի տնօրեն Լարիսա Ռշտունին:

Միջոցառման ընթացքում հրապարակախոս Նելլի Սահակյանը նշեց, որ հիվանդ է և միայն հանուն Բելլա Քոչարյանի և «Մոսկվայի տան» տնօրեն Արմինե Տյուտյունջյանի է մասնակցում միջոցառմանը: Նելլի Սահակյանը հայտարարեց, որ կցանկանար հանդիպել Բելլա Քոչարյանին և Արմինե Տյուտյունջյանին տաս տարի առաջ, քանի որ այդ հանդիպումները կհարստացնեին իր կյանքը և կմեծացնեին ինչ-որ մի բան անելու ցանկությունը:  Երեկոյի ընթացքում երաժշտական ելույթներով հանդես եկան Լևոն Մալխասյանը, Մարտին Վարդազարյանը և Վահան Արծրունին:

Էլդա Գրինը, ով  նաև ստեղծագործական երեկոների շարքի անվանման հեղինակն է, խոստովանեց, որ «Дорога к себе» ստեղծագործական երեկոների շարքը ևս մի ապացույց է, որ իր հետ պատահած ամենալավ բաները լինում են պատահական: Նա նաև մեկնաբանեց ստեղծագործական երեկոների շարքի անվանումը.

«Ճանապարհ դեպի քեզ» դա մարդ դառնալու ճանապարհն է. դա երբեք կարճ չի լինում, դա երբեք սկզբից մինչև վերջ չի լինում թեթև և երջանիկ: Եվ այդ ճանապարհին մարդիկ հանդիպում են նախանձի, չարության և այլ բացասական երևույթների հետ: Բայց վերջ ի վերջո մարդն հաղթում է»:

Միջոցառման ընթացքում, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին դերասան Սոս Սարգսյանի հիշատակը, ով նախագծի ընթացքում  ունեցել էր  ստեղծագործական երեկո, որի ընթացքում հայտարարել էր, որ չի ցանկանում մահանալ:

«Ճիշտն ասած, ես ուզում եմ երկար ապրել, ինձ շատ է հետաքրքրում՝ հետո էլ ի՞նչ կլինի: Ես համոզված եմ, որ կսկսվի մեր հաղթանակների շղթան, դրա համար էլ ուզում եմ տեսնել այդ ամենը…»,- ասել էր նա:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031