Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես շատ ուժեղ կապ եմ տեսնում հոկտեմբերի 27-ի եւ սեպտեմբերի 3-ի համաձայնագիրը ստորագրելու միջեւ». Անահիտ Բախշյան

Հոկտեմբեր 26,2013 15:59

«Այսօր էլ եւ այն ժամանակ էլ իշխանության մեջ կային մարդիկ, ովքեր իշխանության մեջ ամեն ինչից չէ, որ գոհ էին, որի համար այսօր բերել եմ Յուրայի գրառումներից, որոնք իր մահից հետո ես հավաքագրել էի: Եվ ըստ այդ գրառումների պարզ է դառնում, որ Յուրան ունեցել է լուրջ տարաձայնություններ այն ամեն ինչի հետ, ինչ կատարվում է երկրում»,-այս մասին այսօր «Նոյյան Տապան» Լրատվական կենտրոնի մամուլի սրահում հայտարարեց 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերից մեկի՝ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը:

Տիկին Բախշյանի փոխանցմամբ` 1999 թվականի փետրվարի 24-ին հանդիպում ՀՀ նախագահի հետ, որի 3-րդ կետում գրված է, որ ոչ «պոպուլյար» որոշումներ ստիպված ենք ընդունենք:  «1998 թվականի սեպտեմբերից մինչև 1999թ.  փետրվար երկիր չի մտել 60 մլն դոլար, թե սա ինչ գումար է, պետք է Յուրան ողջ լինի, որպեսզի կարողանանք իմանալ: Պատրաստվելով Հանրապետականի համագումարին, այնտեղ առաջին հարց որպես գրել է «որակյալ մեծամասնություն. Ազգովի’ կանգնել: Իշխանությունը սերտաճել է հանցագործ տարրերի հետ: Պատասխա’ն պետք է տան. ապազգային, ողբալի վիճակ: Հանցագործություն մեր ժողովրդի հանդեպ»,-ընթերցեց տիկին Բախշյանը:

Նրա խոսքով` Յուրան շատ լավ էր հասկացել, որ երկրի ռելսերը սխալ ուղղությամբ էին գնում.«Եթե այսօր կենդանի լիներ, ինչ կասեր, եթե այն ժամանակ Հայաստանի բոլոր ռազմավարական նշանակության օբյեկտները Հայաստանինն էին եւ որպես գույք պարտքի դիմաց  չէր տրվել Ռուսաստանին, երբ Հայաստանն այն տարիներին  տարածաշրջանում դեռ շարունակվում էր համարվել ժողովրդավարության օջախ, ապա այսօր ի՞նչ կասեր Յուրան: Երբեմն մտածում եմ, որ լավ է, որ չի տեսնում»,-ընդգծեց Բախշյանը` համոզված լինելով, որ հոկտեմբերի 27-ը բոլորովին պատահական չէր:

Ըստ նրա`հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր այն մարդկանց, ովքեր լուսանցքից դուրս էին մնում,  ինչպես նաեւ արտաքին ուժերին.«Ես շատ ուժեղ կապ եմ տեսնում հոկտեմբերի 27-ի եւ սեպտեմբերի 3-ի Սերժ Սարգսյանի մաքսային միության համաձայնագիրը ստորագրելու միջեւ: Ես ահավոր ցավ եմ ապրում, որ Հանրապետական կուսակցությունը, որը թիվ մեկ վկայագիրն է ստացել Արդարադատության նախարարության կողմից եւ արարողության ժամանակ Աշոտ Նավասարդյանի գլխավորությամբ հանրապետականները ինչ ներշնչանք էին ապրում, որ իրենք գալիս են ազգային պետականության հիմքերը դնելու: Եվ այսօր այդ նույն կուսակցության անդամները մաքսային միությունը համարում են լավագույն ելք, այլընտրանք չկա: Այ Աշոտ Նավասարդյան, Աստված հոգիդ լուսավորի, ես հիշում եմ , թե ինչ պաթոսով էիր խոսում, ինչպես էիր հարձակվում այն մարդկանց վրա, ովքեր անկախության նկատմամբ մի փոքր կասկածներ ունեին»,-ընդգծեց Բախշյանը` հավելելով, որ քաղաքական գործիչ իրեն չի համարել, քանի որ համապատասխան կրթություն չունի, սակայն իր 14 տարիների փորձը իրեն բերել է այդ համոզման. «Ինչո՞ւ չբացահայտվեց, որովհետեւ Հանրապետական կուսակցությունը տեր չկանգնեց այդ գործընթացին: Հանրապետական կուսակցությունը ոչ մի ջանք չներդրեց բացահայտման գործընթացում` հակառակը, ստացավ պաշտոններ: Եթե իսկապես բացահայտվեր, նույնիսկ 27-ի դեպքից հետո մեր պետականությունը այլ ուղղությամբ կընթանար»:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. կայծակ փալանճեան says:

    Արդեօք հոգեկան հիվանդներ էին այդ սպանտը-ուրիշ կերմ չի կարելի նկարագրել յարձակման որ այդքան զոհեր խլեց…-
    Թէ ինչ որ խելագարութեան մօտեցած ԴԺԳՈՀՆԵՐ.. որ այդ քստմնելի արարքին դիմեցին,երբ ,իրենց կարծիքով դանակը հասել էր ոսկորին: Երկու դէպքում էլ արդիւնքում ,ոչինչ չստացւեց:
    Արդարութեան հասնելու համար պէտք է նախ եւ առաջ ԵՆՐԵԱԼՆԵՐ դնովի չլիեն,այլ ընտրւէն իւրեանց ՁԻՐՔԵՐԻ(MERITS) ՀԱՄԱՐ…
    Հայը..ախ հայը դեռեւս կազմակերպւած ժողուվուրդ չէ-ցաւօք-նա պէտք ունի համա-դասաւորվելու(classification)կլասիֆիկացւի, համախմբւելով իր գործի-արհեստի համաձայն խմբաւորումների մէջ եւ այդ Groupement profesionel coleg հերից իր ԸՆՏՐԱՆԻՆ ներկայացնի Ազգային ժողովին:Այս առթիւ ունեմ իմ տեսութիւնները գլխագրված * Anew Concept of Eelectoral Law-Ընտրական մի նոր Համակարք,որ ամրագրւած է Թէ Վաշինգտոնի եւ թէ Երեւանի ՄՏԱՒՈՐ ՍԷՓԱԿԱՆՈՒԹԻՒՆ: Քանզի ոչ միայն Հայրենիքի , այլ բոլոր ուրիշ երկիրներ եւս ,ներկայիս առաջնորդւում են կամաեական-ֆինանսական ուժի միջոցաւ ու միջնորդների,որ կոչւում են LOBBYISTS կամPOWER BROKERSղԵւ ինչ կարելի է սպասել այս ձեւի Ընտրական համակարքերից…..
    Համբերենք,թերեւս քիչ քիչ շատեր մտածեն այս նոր Ընտրական համարգի կիրառման եւ նոյնիսկ եթէ դա չը լինի աբսօլութ-զուգահեռ ներկայ հինին քիչ քիչ հրապարակ ԻՋՆԻ…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031