Նրանց փոխարեն նշանակումներ դեռ չեն եղել
Նոյեմբերի 1-ից աշխատանքից ազատվել են Տավուշի մարզի դատախազի տեղակալներ Աշոտ Գեւորգյանը, Սպարտակ Անտոնյանը, մարզի դատախազության ավագ դատախազ Արարատ Ազիբեկյանը: Այդ լուրը մարզի բնակիչների շրջանում տարբեր ենթադրություններ է ծնել:
Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանին հարցրեցինք, թե ո՞րն է նրանց աշխատանքից ազատվելու պատճառը: Դատախազն ասաց, որ նրանք ունեին 20 տարուց ավելի մասնագիտական աշխատանքի ստաժ, իրենց դիմումի համաձայն, երկարամյա ստաժով թոշակի են անցել: Մարզի դատախազը հայտնեց, որ նրանք ինքնակամ են դիմում ներկայացրել, որեւէ ճնշում չի եղել: Պատասխանելով մեր հարցին՝ Աննա Մանթաշյանն ասաց, որ իրենք լարված են աշխատում, 3 աշխատակիցների թոշակի անցնելով` իրենց ծանրաբեռնվածությունը որոշակի չափով ավելացել է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ



















































Ինքն էլ մնում է, որ մաֆիայի պլանավորած ДОК-ի ռեստորանում ծրագրերի իրականացման մարտի 8 նշի, թե* վերևների պարկապզուկը փչի: