
Հանդիպումից առաջ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը լրագրողներին ասաց. «Տոների առիթով այս տարի որոշեցինք անպայման մարզական միջոցառում կազմակերպել, որին մեր երիտասարդ պաշտոնյաներն արձագանքեցին միանգամից: Սա սպորտի եւ առողջ ապրելակերպի խրախուսման ձեւ է, որով այսօրվա երիտասարդությանը ցույց ենք տալիս, որ անպայման պետք է զբաղվել սպորտով, ապրել առողջ, որպեսզի կարողանան թե գիտելիքները հեշտ յուրացնել, թե հետագայում այդ գիտելիքները կարողանան օգտագործել մեր պետության ու երկրի զարգացման համար»: Հարցին, թե դժվար չէր պաշտոնյաներին համոզելը, Կարեն Ավագյանը պատասխանեց. «Համոզելու խնդիր չի եղել: Ընդհակառակը, խաղալու ցանկություն ունեցողներն այնքան շատ էին, որ ստիպված էինք ոմանց մերժել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ




















































