Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեջեփ Էրդողան․ «ՌԴ-ն ու Թուրքիան պարտավորություններ ունեն ԼՂ հակամարտության նկատմամբ»

Նոյեմբեր 22,2013 20:47 Share

168.am․ Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը նեղ կազմով բանակցելուց հետո քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակն ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:

Էրդողանը ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստում հայտարարել է. «Կան ընդհանուր քայլեր, որոնք մենք կարող ենք ձեռնարկել, և տվյալ թեմաների շուրջ մեր անցկացրած բանակցությունները մեզ հնարավորություն են ստեղծել ձևավորել այդ հարցերի կարգավորման բազա, հարթակ: Ես հավատում եմ, որ Ռուսաստանն ու Թուրքիան պարտավորություններ ունեն տարածաշրջանի նկատմամբ՝ Ղարաբաղյան հակամարտության, Սիրիայում տիրող իրավիճակի, Իրաքում իրավիճակի զարգացման տեսանկյունից»:

Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտարարել է, որ մի շարք հարցերի շուրջ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև առկա տարաձայնությունները չեն կարող սառեցնել երկու երկրների միջև հարաբերությունները: Պուտինը հավելել է, որ երկկողմ կապերն ինտենսիվորեն զարգանում են բոլոր ուղղություններով, իսկ քաղաքական երկխոսությունը կրում է կանոնավոր բնույթ:

 

Մանրամասները՝ 168.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930