Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը Անի Զախարյանի նկատմամբ սեռային խտրականություն չի դնում, բայց չի էլ մեկնաբանում

Նոյեմբեր 27,2013 14:57

Իր սեռասարսափ հայտարարություններով քաղաքականություն ոտք դնելու փորձեր անող, նորաստեղծ «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը պահանջում է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրաժարականը, այդ մասին հայտարարել է հենց ինքը, որի դեմ ստորագրահավաք են սկսել ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետի ուսանողները, նրան աշխատանքից հեռացնելու պահանջով` իր սեռական քարոզների առիթով:

Aravot.am-ի դիտարկմանը` ինչպես ե՞ք «դիմակայելու» Անի Զախարյանի պահանջին` Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Ես վաղուց կին գործիչների հայտարարությունները փորձում եմ չմեկնաբանել: Այս ընթացքում առիթներ շատ են եղել` Նաիրա Զոհրաբյան, Լյուդմիլա Սարգսյան, Անահիտ Բախշյան եւ այլք: Եվ դա ոչ թե սեռային խտրականության, այլ ընդգծված վերաբերմունքի հետեւանք է: Կարծես թե, դեռ ստացվում է: Թույլ տվեք հատկապես սկսնակ կին գործիչների առիթով նույնպես բացառություն չանել»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անի Զախարյան says:

    Երեկվա news.am-ին տված ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի կենսաֆիզիկայի բաժնի ուսանողուհու իմ մասին տված հարցազրույցից հետո, այսօր համալսարանում իմ բարձրացրած աղմուկից հետո ինձ մոտեցավ այդ նույն ուսանողուհին և լացակումած հայտնեց, որ լրատվամիջոցը խեղաթյուրել է իր խոսքերը և իր կողմից ավելացումներ է արել ազատ սեքսի քարոզի թեմայով: Ուսանողուհին նաև պատմեց, որ իրեն հատուկ մարդիկ են մոտեցել և առաջարկել նման ստորագրահավաք կազմակերպել և խնդրեց մոռանալ այս փաստը և խոստացավ զանգահարել այդ նույն լրատվամիջոցին և հերքում տալ: Դրան ի պատասխան ընդդիմացան իմ որոշ ուսանողուհիներ և այդ երևույթը անվանեցին ստորություն: Իմ առաջին հանրահավաքի ժամանակ արդեն հայտարարել էի, որ սկսում ենք ստորագրահավաք Սերժ Սարգսյանի դեմ և ավելի վաղ էլ հայտարարել էի, որ եթե կրթության և գիտության ոլորտում լուրջ բարեփոխումներ չլինեն, պահանջելու եմ Արմեն Աշոտյանի հրաժարականը և նաև նշել էի, որ թղթին եմ հանձնելու կրթական բարեփոխումների ՀՆՔՄԿ ծրագիրը և հանձնելու եմ Արմեն Աշոտյանին: Եթե այսօր մենք չունենք երկրի ղեկավար, ով մտահոգ լինի ազգային պետական տարբեր ոլորտների զարգացման խնդիրներով, ստիպված եմ ես նախաձեռնողականություն ցուցաբերել և մատնանշել այն ուղիներն ու ծրագրերը, որոնցով կարելի է զարգացնել և բարձր չափանիշների հասցնել պետական տարբեր ոլորտները: Իսկ ինչ վերաբերում է այս միջադեպին, սա ինձ բացարձակ չի անհանգստացնում, քանզի 23 տարեկանից դասավանդում եմ ԵՊՀ կենսաքիմիայի ամբիոնում և այն ուսանողները, ում ես դասավանդել եմ, իմ անձի մասին կարող են միայն խոսել որպես հարգանքի արժանի մարդու և մի մասնագետի, ով ոչ միայն մասնագիտական գիտելիքներ է փոխանցել իրենց այլ նաև աջակից է եղել իրենց վերաբերող բոլոր խնդիրների լուծմանը: Բացի այդ ես և Արմեն Աշոտյանը ընդհանուր ղեկավար էլ ենք ունեցել, դա ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկ Արմեն Գալոյանն էր, որի ղեկավարած կենսաքիմիայի ինստիտուտում ես ավագ գիտաշխատող էի ժամանակին և լուրջ գիտահետազոտական աշխատանքներ եմ իրականացրել լեյկեմիայով հիվանդների բուժման ուղղությամբ և բավականին մանրամասներ էլ գիտեմ այդտեղից նույն Աշոտյանի մասին: Ես արդեն բազմիցս նշել եմ, Աշոտյանը կարող է լինել լավ պատգամավոր, բայց ազգ կրթելուց նա շատ հեռու է և բացարձակ չունի այն որակները, որով պետք է օժտված լինի ՀՀ ԿԳ նախարարը:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930