Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաբնակեցման հուսահատ փորձեր. «Օրակարգ»

Դեկտեմբեր 03,2013 10:56

Հետխորհրդային տարիներին հայրենադարձության և վերաբնակեցման հարցը հուզել է ոչ միայն հայերիս: Ղազախստանը հաջողությամբ իրականացրել է հայրենադարձության ծրագիր, որով հաջողվել է մոտ 1 միլիոն ղազախ (օրալման- ղազախերենից՝ հայրենադարձ, վերադարձող) հարևան երկրներից բերել պատմական հայրենիք: Խորհրդային տարիներին, 1920-30-ական թվականներին բռնի կոլեկտիվացումից և սովից հարևան Չինաստան, Մոնղոլիա, Հնդկաստան, Աֆղանստան և այլ երկրներ փախած ղազախների սերունդներն այսօր հնարավորություն ունեն Աստանայի վարած քաղաքականության արդյունքում վերադառնալ պապերի երկիր:

«Հայրենակիցներ» դաշնային ծրագրով Ռուսաստանը հետխորհրդային երկրների բնակչության հաշվին լուծում է սեփական ժողովրդագրական խնդիրները: ԽՍՀՄ փլուզումից հետո Գերմանիան, Իսրայելը, Հունաստանը, Լեհաստանը ձեռնամուխ եղան խորհրդային երկրներում բնակված էթնիկ գերմանացիների, հրեաների, հույների, լեհերի հայրենադարձության և ադապտացիայի կազմակերպմանը պատմական հայրենիքներում: Սրանց մեծ մասը հաջողված ծրագրեր են՝ տպավորիչ թվերով:

1990-ականներին հայությունը նույնպես ձեռնամուխ եղավ Արցախի վերաբնակեցման ծրագրերին, սակայն արդյունքները մեզ մոտ այնքան էլ ոգևորիչ չեն:
Ներկայիս տարածքով Արցախի գոյատևման ամենակարևոր երաշխիքն այստեղ հնարավորինս շատ հայ բնակիչ ունենալն է: Այս պարզ ճշմարտությունը հատուկ պարզաբանման կարիք չունի: Արցախյան մի քանի կառավարություններ են խոսացել վերաբնակեցման անհրաժեշտության մասին, սակայն 90-ականներին սկսված գործընթացն այդպես էլ մնացել է 90-ականների մակարդակին, արդյունքում՝ վերաբնակեցման հիմնական ձեռքբերումները պատկանում են հետպատերազմյան առաջին տասնամյակին: Գլխավոր խնդիրը մնում է Արցախի թերբնակեցված շրջաններում բնակֆոնդի բացակայությունը:

Հայկ Խանումյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Օրակարգ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թեղուտ says:

    Հայկ ջան, դու անանուն մի հատ զանգի օրինակ Քաշաթաղի վերաբնակեցման վարչության պետին ու ասա, որ երիտասարդ ես, ուզում ես վերաբնակվել Քաշաթաղում, տես, թե ինչ կասի: Ու կասի այն, որ ոչ միայն Քաշաթաղից հավիտյանս կհրաժարվես, այլև Արցախից ընդհանրապես:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031