Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանի կինը ծանուցագիր է ստացել, որ Շանթը ներկայանա դատարան

Դեկտեմբեր 12,2013 13:21 Share

ՀՀ քրեական վերաքննիչ  դատարանը սկսեց Ցեղակրոն կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանի բողոքի քննությունը: Բողոքի քննությունն անցկացվում է դռնփակ ընթացակարգով:

Ինեսա Պետրոսյանը վիճարկում է նոյեմբերի 19-ի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով որոշվել էր Շանթ Հարությունյանին  փորձաքննություն անցկացնելու համար տեղափոխել հոգեբուժարան:

Ինեսա Պետրոսյանը պահանջել էր հարկադրանքի միջոցը վերացնել եւ նրան տեղափոխել հոգեբուժարանից:

Շանթ Հարությունյանին երեկ արդեն տեղափոխել են հոգեբուժարանից արդարադատության «Երեւան կենտրոն»  մեկուսարան եւ մեր հարցին, թե այս դեպքում պաշտպանը ի՞նչ կարող է ասել, եթե նրա բողոքի պահանջը արդեն բավարարվել է, Ինեսա Պետրոսյանը պատասխանեց. «Պահանջել եմ, որպեսզի խախտումն արձանագրվի»:

Ի դեպ, դատարանի մուտքի մոտ Aravot.am-ի լրագրողից բացի, որեւէ մեկը չկա:

Տեղեկացանք, որ Շանթ Հարությունյանի կինը ծանուցագիր է ստացել, որպեսզի Շանթը ներկայանա դատարան:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vigen tsatryan says:

    Հիմա ում պետք է հոգեբուժական փորձաքննությայ ենթարկել`Շանթին,թե ծանուցագիր ուղարկող հիմնարկության աշխատակազմին?

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031