Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավոր Պապոյանի գործով

Մայիս 21,2026 13:00 Share

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանի գործով մայիսի 25-ին Բարձրագույն դատական խորհուրդը կհրապարակի որոշման եզրափակիչ մասը:

Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի կողմից: Պապոյանի ներկայացուցիչն էր փաստաբան Գնել Մուղնեցյանը:

Վարույթը հարուցվել է Էդգար Ղազարյանի հաղորդման հիման վրա: Այս գործը դռնփակ էր քննվել ԲԴԽ-ում, դատավորը հայտնել էր, որ ճանաչել է հաղորդում տվածին, նրա քրոջ դասարանցին է եղել, ունեցել են մտերիմ հարաբերություններ: Ի դեպ, քաղգործով այս հանգամանքով պայմանավորված դատավորը տվել է ինքնաբացարկ:

Նախարարութունը «պարզել»  էր սակայն, որ վերջին տարիներին, նրանք այդքան էլ մտերիմ չեն եղել, ինքնաբացարկի միջնորդությունը համոզիչ չի եղել նրանց ընկալմամբ: Դատավորը պնդել էր, որ  անաչառության համար, որպեսզի այն կասկածի տեղիք չտար, դիմել էր այդ քայլին:

Նշեմ, որ արդարադատության նախարարի այս տարվա փետրվարի 18-ի թիվ 12-Ա որոշմամբ էր հարուցվել կարգապահական վարույթ: Այն ԲԴԽ-ում էր այս տարվա ապրիլի 10-ից: Անդրանիկ նիստը մայիսի 11-ին էր:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.05.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031