Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվիստներն իրենց ձեւով են պատժելու ակտիվիստ աղջկան համբուրած ու անմեղ ճանաչված ոստիկանին

Դեկտեմբեր 19,2013 15:54

Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանը դեռ չէր հասցրել տեղեկանալ, որ Կոմիտաս 5 հասցեում ամռանը իրենց ակտիվիստ աղջիկներից մեկին`Շողիկ Մելքոնյանին համբուրած ոստիկանը  անմեղ է ճանաչվել եւ վերականգնվել աշխատանքին  :

«Մեղադրանքները, որ հնչում են քաղաքացիական ակտիվիստների հասցեին` գրանտակերներ, ես կասեի` ամենամեծ գրանտակերը կառավարությունից հետո ոստիկանությունն է: Եվրոպական կառույցները տասնյակ միլիոնավոր, կարծեմ հարյուր միլիոնից արդեն անցել է թիվը, գումարներ են տրամադրել ոստիկանության արտաքին զգեստավորման եւ այլ բարեփոխումների համար: Բայց մենք անընդհատ առնչվում ենք անհույս խորհրդային միլիցու բնույթի, կեցվածքի, բնավորության, խառնվածքի հետ, որը ոչ մի ձեւ չի անհետանում: Նկատել ենք` ինչպես են ոստիկանության կարկառուն դեմքերն իրենց պահում, մեզ հատկապես ապշեցրել էր Արաբկիրի փոխոստիկանապետի ցինիկ կեցվածքը հատկապես աղջիկների նկատմամբ, իսկ ինչ վերաբերում է շարքային ոստիկանին, որը լպստել էր աղջկա պարանոցը, նրանք ուղղակի օրինակ են վերցնում իրենց ղեկավարներից: Նրա պահվածքը նաեւ իր տնական դաստիարակության մասին է վկայում, իր պետի ով լինելու մասին է ցույց տալիս: Այդքանից հետո այդ ոստիկանին վերականգնելը ուղերձ է մեզ, հասկացնում են`ինչ է մեզ սպասվում եւ ինչ պետք է անենք»,- Aravot.am-ին ասաց պարոն Խզմալյանը:

Հետո ասաց, որ ոստիկանների պահվածքի ու Մաքսային միությանն անդամակցելու որոշման մեջ կապ է տեսնում. «Որովհետեւ իրենք վերադառնում են իրենց տարերքին` խորհրդային անպատժելիության, լկտիության եւ ցինիզմի դաշտը, որից երբեք դուրս չեն էլ եկել: Մենք, ըստ արժանվույն, կգնահատենք այս զարգացումը եւ նկատի կունենանք մեր հետագա գործունեության ընթացքում: Անպատժելիությունը վերաբերում է համակարգին: Համակարգը չի հանձնում իր հենարանը հանդիսացող ոստիկաններին, հատկապես սադիստական եւ սեքսուալ մանյակի կեցվածք դրսեւորող մարդկանց, որովհետեւ նրանք մեծագույն արժեք են այս հակաժողովրդական համակարգի համար: Այս պահին միայն կարող եմ ասել, որ մենք ոչ մի բան չենք մոռանալու, բոլորի անուններն ու դեմքերը հիշում ենք եւ հավաքում ենք մեզ մոտ… պատիժն անխուսափելի է լինելու, մենք դա երաշխավորում ենք: Այս պահին չենք բարձրաձայնի մեր հետագա քայլերը, բայց մենք դա չենք մոռանա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Այս միջադեպը՝ ռոբիկա-շեռժիկա-շաշիկաբարո ստեղծած համակարգի վառ դրսևորումն է։

Պատասխանել Վիգեն Նազարյան

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031