Ազգային ժողովի դիմաց այսօր տեղի ունեցող բողոքի ցույցի ժամանակ ականատես եղա մի այսպիսի դեպքի:
Մի կին մեր կողքը կանգնած ոստիկանության փոխգնդապետին հարցրեց, թե «ինչքա՞ն է քո աշխատավարձը»: Ոստիկանը չպատասխանեց:
Կնոջ հեռանալուց հետո ոստիկանության փոխգնդապետը շրջվեց և դիմեց իր կողքը կանգնած քաղաքացիական հագուստով տղամարդուն: «Ես ֆորմով եմ, չեմ կարա պատասխանեմ: Դու էսօր գրաժդանսկի էս, դու պատասխանի»,- այս պահանջին ի պատասխան քաղաքացիական հագուստով մարդը և փոխգնդապետը ծիծաղեցին:
Ընդհանուր առմամբ ցույցի վայրում այնքան ոստիկան կար, որ ամեն ցուցարարի 5 հոգի կհասներ: Այդ հանգամանքը հաշվի առնելով, որոշ «բարեխիղճ» ոստիկաններ մի կողմ էին քաշվել և շրջափակման մեջ չէին դնում քաղաքացիներին:
Կարդացեք նաև
Դա տեսնելով` Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը սկսեց բարկանալ և գորգոռալ, թե «արա խի եք փախել պախկվել: Հլը թափով սաղդ արեք ստե, շարք կանգնեք: Էս ի՞նչ ա չեմ հասկանում»,- ոստիկանին (այն էլ Երևանի փոխոստիկանապետին) ոչ հարիր ձևով գնդապետ Օսիպյանը իր մոտ կանչեց ոստիկաններին:
Աշոտ Իսրաելյան
…Իսկ Օսիպյանն ու իր ոստիկանները գո՞հ են գազի թանկացումից:Իհարկե՝ոչ:Էն խեղճ ու կրակ ոստիկանները, որ փշրանքներ են ստանում, երևի տունը չեն էլ ջեռուցում, երևի երեխաները սրթսրթում են ցրտից, բայց ճար չունեն:Իրենք էլ/Օսիպյանն էլ/ բողոքի ձայն ունեն, բայց ներսում խեղդում են:Այ, երբ ներս չգցեն ու ժողովրդի կողքին լինեն/,,Մենք ենք մեր սարերի,,-ի միլիցիոների նման/ , ժողովրդի հետ միասին գոռան. ,,Գողությո~ւն ենք անո~ւմ, գողությո~ւն… ,, , այդ դեպքում ամեն ինչ այլ հունով կընթանա:
Երբ, ես պարոն Օսիպյանին հանդիպեմ այն աշխարհում, որտեղ բոլորս շուտ թե ուշ հայտնվելու ենք,
մի հարց կտամ ընդհամենը,՝ -ի՞նչ բերեցիր այն աշխարհից, բացի ողբալի հիշողություններից, որով
հանցագործ ռեժիմը փորձում էր կործանել մեր երկիրը, իսկ դու ատամներով պաշտպանում նրանց, բայց կործանվեցին հենց իրենք։ Իսկ եթե չհանիպեմ, ուրեմն իր համախոհների հետ հայտնվել է մեկ այլ աշխարհում, որտեղ նորից տիրում է հոգեվոր սովը։