Լրահոս
Օրվա լրահոսը

Թեղուտում այսօր գյուղացիների համար առաջնային խնդիրը ջրի հարցն է. A1plus.am

Հունվար 11,2014 15:49
Texut

«Թեղուտի հանքի շահագործման համար տարվող աշխատանքների արդյունքում ջուրն ամբողջությամբ աղտոտվել է։ Թեղուտցիներից շատերը ջուր չունեն։ 2007-08թթ. երբ բոլորին հայտնի էր, որ շահագործվելու է հանքը, Թեղուտի նախկին գյուղապետ Հարություն Մելիքսեթյանը խոստացել էր, որ առաջինը լուծվելու է ջրի խնդիրը։ Բայց ինչպես տեսնում ենք՝ անցել է մի քանի տարի, սակայն գյուղացիները ջուր չունեն»,- «Ա1+»-ին տեղեկացրեց «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը։

Բնապահպանը նկատում է, որ հանքի շահագործման գաղափարով ոգեւորված թեղուտցիները սկսել են հիասթափվել.

«Այն ընտանիքները, որոնք պատրաստակամություն հայտնեցին աշխատել հանքում, այսօր դժգոհում են, որ աշխատավարձը շատ չնչին է։ Տեսնում են, որ իրենց շրջապատող միջավայրը կորցնում է նախկին տեսքը»։

Ինգա Զարաֆյանը տեղեկացրեց նաեւ, որ հունվարի 17-ին «ԷՅ-ՍԻ-ՓԻ» ընկերությունը հասարակական քննարկում է կազմակերպելու. «Ամենայն հավանականությամբ հենց այդ ժամանակ էլ հայտնի կդառնա, թե երբ է շահագործվելու հանքը»։

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031