Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն հրապարակել է Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիրը. «Ազատություն» ռադիոկայան

Հունվար 16,2014 16:08 Share
Աջակցեք aravot.am-ին

 Ըստ «Ազատություն» ռադիոկայանի,  Եվրամիությունը հրապարակել է Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի ամբողջական տեքստը: Այդ մասին Twitter-ի իր էջում երեկ երեկոյան հայտնել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, հավելելով, թե տեքստը հրապարակում են՝ հաստատելու Եվրամիության առաջարկների շահավետությունը Ուկրաինայի համար և ցրելու փաստաթղթի վերաբերյալ առկա «առասպելները»: 
Հիշեցնենք՝ Ուկրաինայի իշխանությունները Ասոցացման համաձայնագիրը ստորագրել հրաժարվելուց հետո հայտարարեցին, որ երկրի տնտեսությունը նշանակալի վնաս կկրի: Իսկ իշխող Ռեգիոնների կուսակցության հանրահավաքի ժամանակ անցած տարեվերջին Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարեց, թե ասոցացման դիմաց Եվրոպան իրենցից պահանջում է օրինականացնել միասեռ ամուսնությունները․ Ազարովի այս հայտարարությունները եվրոպացի պաշտոնյաները հերքեցին անմիջապես:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ իր տարեվերջյան ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ Ուկրաինայի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի տեքստը որևէ մեկը չի կարդացել, և տեղեկատվության պակասը օգտագործելով՝ ուկրաինական ընդդիմությունը անհիմն հայտարարություններ է անում դրա շահավետության մասին:

Տաթեւիկ Լազարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել