Լրահոս
Օրվա լրահոսը

Ցմահ ազատազրկված ազատամարտիկի եւ նրա որդու բողոքը դեռ չի լսվել

Հունվար 27,2014 12:47

ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում անցյալ շաբաթ դատավորներ Սեւակ Համբարձումյանի նախագահությամբ, Մանուշակ եւ Արարատ Պետրոսյանների մասնակցությամբ պետք է լսվեր ՀՀ փաստաբանների պալատի անդամներ Նարինե և Ռուբեն Ռշտունիների բողոքները:

Նրանք բողոք են բերել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի դեմ, որով ցմահ ազատազրկման է դատապարտվել ՊՆ «Խաչակիրներ» հասարակական կազմակերպության նախագահ Վաղարշակ Աբաջյանը , իսկ նրա որդին՝ 16 տարվա ազատազրկման:

16 հատորանոց գործի հետ կապված պաշտպանական կողմը վիճարկելու է ոչ միայն պատժաչափը, այլ դատարանի կողմից բավարարված քաղհայցը, որը կազմել է 9 միլիոն 936 000 ՀՀ դրամ:

Վաղարշակ Աբաջյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա «Մենք մերոնցով» թերթի գլխավոր խմբագիր, իր ծանոթ Ալվարդ Աբրահամյանին բարեխիղճ մոլորության մեջ գցելու եղանակով վերջինիս հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանցից խարդախությամբ, գումար հափշտակելու նպատակով, կեղծ խոստումներով Ալվարդ Աբրահամյանին, նրա մտերիմներ Արմենուհի Ստեփանյանին, Վարդիշաղ Եղիազարյանին և Ազգանուշ Սրապյանին խաբելով հայտնել է, թե իբր նրանց համար կարող է շուկայական գներից ակնհայտ ցածր գներով բնակարաններ ձեռք բերել Երևանում: Ըստ գործի նյութերի, Վաղարշակ Աբաջյանը, Ալվարդ Աբրահամյանի միջոցով 2011թ Կենտրոն վարչական շրջանի տարածքում ստացել և Ազգանուշ Սրապյանից խարդախությամբ հափշտակել է 5000 ԱՄՆ դոլար, Արմենուհի Ստեփանյանից` 12.000 ԱՄՆ դոլար, իսկ Վարդիշաղ Եղիազարյանից` 10 000 ԱՄՆ դոլար գումար` ընդհանուր առմամբ խարդախությամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափերի` 9.936.000 ՀՀ դրամին համարժեք 27.000 ԱՄՆ դոլար գումար:
Բժշկական համալսարանի ուսանող, որդին էլ՝ Հակոբ Աբաջյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա հոր` Վաղարշակ Աբաջյանի հետ լրագրողի ամուսնու՝ Յուրիկ Սրաբյանի վստահությունը չարաշահելու միջոցով խաբեությամբ` Սևանա լճից խեցգետնի որս և առևտուր կազմակերպելու պատրվակով, Երևանի Այգեստան 10-րդ փողոցի թիվ 22 հասցեում գտնվող, իրենց պատկանող առանձնատան բակից «Մերսեդես» մակնիշի, 11 ՍՕ 138 համարանիշի ավտոմեքենայով նրան առևանգել և տեղափոխել են Գեղարքունիքի մարզի Բերդկունք գյուղի` Սևանա լճի հարևանությամբ գտնվող կիսակառույց շինության տարածք: Առաջին ատյանի դատարանում նրանք հայտնեցին, որ իսկապես տարել են շինություն:

Մեղադրանքի կողմը պնդեց, որ Աբաջյանները հարվածել, խեղդել էին Յուրիկ Սրաբյանին, որից հետո Հակոբ Աբաջյանը, ստուգելով և համոզվելով, որ Յուրիկ Սրաբյանն սպանված է, Վաղարշակ Աբաջյանի հետ Յուրիկ Սրաբյանի դիակից հանել են հագուստները, դին գցել նշված շինության մոտ գտնվող փոսի մեջ և քարերով ծածկել, իսկ հագուստները նետել են Գավառ-Երևան ավտոմայրուղու տարբեր հատվածներում:

Վաղարշակ Աբաջյաննն ասում էր, որ դա արել է խիստ հուզված վիճակում, իսկ որդին իր մասնակցության մասին գրել է ճնշումների տակ:

հայր եւ որդին չեն ընդունել գլխավոր խմբագրի սպանությանն իրենց առնչության մասին մեղադրանքը, նրանք ասացին, որ իջեցրել են Ալվարդ Աբրահամյանին նրա նշած վայրում:

Ի դեպ, դատաքննության ժամանակ հղում արեցին դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն որի Ալվարդ Աբրահամյանը սեռական բռնության է ենթարկվել , իսկ այդ ուղղությամբ որեւէ քայլ նախաքննության մարմինը աշխատանքներ չի տարել:

Վերաքննիչ դատարան հիվանդության պատճառով չէր ներկայացել ամբաստանյալ Հակոբ Աբաջյանի պաշտպան Նարինե Ռշտունին, առանց որի բողոքի քննությունը հետաձգվել է:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031