«Եթե կարծիք կա, թե «Գրիբոյեդով» ակումբը գաղտնի է գործում, ապա դա թյուր կարծիք է: Եթե գաղտնի լիներ, ակումբը կայք չէր ունենա, իսկ https://griboedoff.net/ կայքում տեղադրված է տեղեկատվություն ակումբի գործունեության մասին»,-Aravot.am-ի հարցին՝ ակումբում այդ ի՞նչ հույժ գաղտնի հարցեր են քննարկվում, որ ԶԼՄ-ներին չի թույլատրվում լուսաբանել, այսպես պատասխանեց ակումբի անդամ, ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար, «Մեդիամաքս» գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանը:
Նշենք, որ տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ ռուսական թիվ 1 մեդիա- հոլդինգի ղեկավար, հայտնի հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսելյովը Հայաստանում «Գրիբոյեդով» ակումբ է հիմնադրել, որի շրջանակներում ամիսը մեկ անգամ ՀՀ էլիտար ռեստորաններում հանդիպում են հայ և ռուս հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ ու ինչ-որ հարցեր քննարկում: Իսկ հավաքներից հետո անձամբ Կիսելյովը 500 հազարից մինչեւ 1 միլիոն դրամի հաշիվներ է փակում:
Արա Թադևոսյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ «off the record» հանդիպումների ձևաչափն ընդունված է ողջ աշխարհում և «դա չի նշանակում գաղտնի»: Իսկ հանդիպումների օգտակարության մասին մեր զրուցակիցը փոխանցեց հետեւյալը. «Այդ ակումբին մասնակցելու հրավեր եմ ստացել մեկուկես տարի առաջ և ոչ բոլոր հանդիպումներին եմ մասնակցել: Ընտրել եմ նրանք, որոնց հյուրերն ինձ հետաքրքիր են եղել: Այնուամենայնիվ, մարդիկ են, որոնք ՌԴ հասարակական- քաղաքական կյանքում լուրջ դերակատարություն ունեն և նրանց կարծիքն առաջին ձեռքից ու անկաշկանդ մթնոլորտում լսելը միայն օգտակար է»:

Կարդացեք նաև
Պարոն Մանուկյանն ասաց, ակումբի հանդիպումները կազմակերպվում են ամիսը մեկ անգամ և հաջորդ հանդիպումը հավանաբար կկազմակերպվի փետրվարին:

Ակումբի հանդիպումների չլուսաբանման փաստի մասին տիկին Պետրոսյանն ասաց. «Ի՞նչ վատ բան կա, որ հետաքրքիր զրուցակիցների հետ ենք հանդիպում: Կարծում եմ՝ այդ հանդիպումները օգտակար են, մենք հավուր պատշաճի ներկայացնում ենք Հայաստանը և ամեն անգամ հպարտանում եմ, որ մենք նման մտավորականներ ունենք»:
Լուսաբանման մասին երգչուհին ասաց. «Այդ մի բանն էլ թող մաքուր մնա: Որ լուսաբանվի ի՞նչ է լինելու: Ես նամակ եմ գրում, տպում են խեղաթյուրված…»:
Մեր այն դիտարկմանը, թե գաղտնիությունը հաճախ հասարակության շրջանում հակառակ ազդեցությունն է ունենում, օրինակ, խոսակցություններ են պտտվում, թե այդ հանդիպումներից հետո հիմնադիրը մեկ միլիոն դրամի հաշիվ է փակում և այլն: Շուշան Պետրոսյանն արձագանքեց. «Ակումբի ղեկավարը Հայաստանից չէ, հայ չէ, ինչ ուզում է, թող անի: Ձե՞ր ինչ գործն է: Մեկ միլիոն դրամը շատ ծիծաղելի է: Դա շատ-շատ է, ի՞նչ եք ասում, հիմա հիշեցի՝ ինչ էինք ընթրում, ծիծաղս եկավ: Հրաշալի ակումբ է: Ես մեծ հաճույք եմ ստանում, Մեծ Հայքի որևէ գավառից երգ եմ ներկայացնում, բառերը թարգմանում: Միշտ հիանում եմ մերոնց դիրքով, ռուսերեն խոսելու բացառիկ գրագիտությամբ, ռուս գրականությունը մինչև ուղնուծուծը իմանալով: Բոլորովին գլուխները կախ չեն, խեղճացած չեն»:
Նշենք, որ ակումբի անդամներից են Տիգրան Լիլոյանը՝ «Իտառ-ՏԱՍՍ»-ից, Էդվարդ Սանդոյանը, Կարինե Գեւորգյանը, որն աշխատում է Մոսկվայի Արեւելագիտության ինստիտուտում, Շուշանիկ Արեւշատյանը, Եգոր Գլումովը, Սամվել Ֆարմանյանը, «Երևան» ամսագրի գլխավոր խմբագիր Էդուարդ Այանյանը և այլք:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ




















































ԴՈւք երևի որ հայերենին գերազանց տիրապետեիք լավ կլիներ, էլ չեմ խոսում հայ գրականության լավ իմացությունը: Ձեր մտքերը զուտ սովետական գավառամտություն է ….. բարդույթավորված