Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտի 1-ին ես եղել եմ իմ օֆիսում՝ իմ մարզիկների հետ նստած, ի՞նչ զորանոցի մասին է խոսքը». News.am

Փետրվար 09,2014 11:44

Wdf Docando ֆեդերացիայի նախագահ, Golden Point Prodaction-ի հիմնադիր նախագահ, կինոռեժիսոր եւ դերասան Գոռ Վարդանյանը հերքում է ֆեդերացիայի տարածքը՝  2008թ. մարտի 1-ին եւ դրան նախորդած օրերին  «զորանոց» լինելու մասին լուրերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է Գոռ Վարդանյանը:

Նա պարզաբանեց, որ այդ օրերին, երբ ժողովուրդը եւ ոստիկանությունը եղել է փողոցում, ինքը եղել է իր գրասենյակում: «Ես եղել եմ իմ օֆիսում, իմ բոլոր մարզիկներին հավաքել եմ իմ մոտ, որպեսզի չթողնեմ հանկարծ փողոց դուրս գան, որ ոչ մի ազդեցության տակ չընկնեմ, մարզիկներն են եղել իմ մոտ՝ օֆիսում նստած, այդտեղ ոչ մի բան չի եղել, ի՞նչ զորանոցի մասին է խոսքը, ի՞նչ անհեթեթություններ են հորինում, կա՞ մի փաստ, ֆոտո, վիդեո կամ ինչ-որ մեկը, ով կփաստի նման բաներ, մենակ խոսելով չի՞, մենք հասուն, քաղաքակիրթ մարդիկ ենք, չի կարելի այդքան անհեթեթություն տարածել, չեմ հասկանում ինչի՞ են իմ անունը այդքան շոշափում»,- ասաց Գոռ Վարդանյանը:

Ինչ վերաբերում է այստեղ ժողովրդի վրա հարձակվելու համար կազմված ջոկատներից մեկի տեղակայմանը, նա այսպես արձագանքեց. «Նախ առաջին հերթին Գրիշա Սարկիսով չի, Գրիշա Զավենի Սարկիսյան է: Երկրորդ, եթե այդպիսի բան լիներ, իմ կարծիքով՝ հնարավոր չէր փոքր երկրում դա թաքցնել այդքան տարիների ընթացքում, չի եղել այդպիսի բան»: Նա նաեւ տեղեկացրեց, որ ֆեդերացիայում հայտնաբերված զինամթերքի հետ կապված ոչ մեկին չեն կանչել հարցաքննության կամ այլ քննչական գործողության»:

Հետապնդո՞ւմ է այս ամենը իր նկատմամբ, թե՞ ոչ, գուցե այս ամենը կապված է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին իր արտահայտած դրական կարծիքի հետ, թե ոչ, ֆեդերացիայի նախագահը չի ցանկանում գնահատական տալ:

Հրապարակումն ամբողջույամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728