Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբ

Սեպտեմբեր 15,2026 15:45 Share

Երևան, սեպտեմբերի 15, 2026 թ. — Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» ներկայացրեց իր ամենամյա, թվով հինգերորդ ՝ 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվությունը։

Հաշվետվությունն ամփոփում է ընկերության՝ կայուն զարգացման ոլորտում արձանագրած առանցքային արդյունքները, կառավարման համակարգում իրականացված փոփոխություններն ու առաջիկա առաջնահերթությունները։ Այն ներկայացվեց մասնագիտական շրջանակների, պետական կառույցների, գործընկերների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալ, կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։

«Կայուն զարգացումը միայն հաշվետվություն ներկայացնելու գործընթաց չէ։ Այն շարունակական ճանապարհ է, որի ընթացքում փոխվում են միջազգային չափանիշները, հասարակության և ներդրողների ակնկալիքները, և մենք նույնպես պետք է մշտապես զարգանանք։ Մեր նպատակն է կառուցել ժամանակակից հանքարդյունաբերական ընկերություն, որը կարող է մրցունակ լինել գլոբալ ոլորտում՝ միաժամանակ համապատասխանելով էկոլոգիայի, անվտանգության, սոցիալական պատասխանատվության, կորպորատիվ կառավարման և թափանցիկության ոլորտներում ավելի բարձր պահանջներին», — նշեց ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը տեղեկացրեց, որ առաջիկայում Կայուն զարգացման զեկույցներ կներկայացնի նաև համալսարանը և այդ գործում նրանց աջակցելու պատրաստակամություն է հայտնել ԶՊՄԿ-ն։

Համալսարանի, ԶՊՄԿ-ի և ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի միջև ստորագրվեց «Ինստիտուցիոնալ համագործակցության մասին հուշագիր»:

Բանախոսները շեշտեցին, որ ԶՊՄԿ Կայուն զարգացման զեկույցի այս տարվա գլխավոր նորություններից է` Բնության հետ կապված ֆինանսական բացահայտումների աշխատանքային խմբի (TNFD) շրջանակին համապատասխան իրականացված գնահատումը։ ԶՊՄԿ-ն Հայաստանում առաջին ընկերությունն է, որն իրականացրել է TNFD գնահատում՝ վերլուծելով ընկերության գործունեության և բնության միջև առկա ազդեցություններն ու կախվածությունները, ինչպես նաև դրանց առնչվող ռիսկերն ու հնարավորությունները։ Բացի այդ, 2025 թվականի հաշվետվության շրջանակում առաջին անգամ իրականացվել է կրկնակի էականության գնահատում (DMA), որը հնարավորություն է տալիս կայուն զարգացման հարցերը դիտարկել ինչպես ընկերության գործունեության վրա դրանց ազդեցության, այնպես էլ ընկերության գործունեության՝ շրջակա միջավայրի և հասարակության վրա ունեցած ազդեցության տեսանկյունից։

Ընկերությունը մշակել է նաև 2026–2040 թվականների կլիմայական փոփոխության ռազմավարությունը։ Միաժամանակ շարունակվել է «Արծվանիկ» պոչամբարի կառավարման և մոնիթորինգի համակարգերի կատարելագործումը՝ միջազգային լավագույն փորձին և GISTM-ի պահանջներին համապատասխան։

Միջոցառման ընթացքում շեշտվեց, որ հաշվետվության թափանցիկության և արժանահավատության բարձրացման նպատակով ընդլայնվել է անկախ արտաքին հավաստիացման շրջանակը։

Հաշվետվության ներկայացման ընթացքում քննարկվել են նաև օրենսդրությամբ գործող և նախատեսվող կայուն զարգացման հաշվետվողականության պահանջները, ինչպես նաև Հայաստանի մասնավոր հատվածում կայուն զարգացման հիմնական միտումները։

Հաշվետվության կազմման գործընթացում արդեն 3-րդ տարին անընդմեջ Ընկերության հետ համագործակցել է KPMG Armenia-ն և թվով 3-րդ հաշվետությունը, որի արտաքին հավաստիացումը իրականացվում է Grant Thornton Հայաստան ընկերության կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930