
Երիտասարդական փոխանակման հիմնական թեման էր Կայուն Զարգացումը և դրան հասնելու հիմնական ուղիները: Կայուն զարգացման գաղափարը Հայաստանում հայտնի է քչերին: Այն թույլ է տալիս ժամանակակից մարդկությանը ապրել արժանապատիվ կյանքով` առանց վտանգի ենթարկելու ապագա սերունդների արժանապատիվ կյանքը, բնական միջավայրը և էկո-համակարգը:
Ծրագրի ընթացքում երիտասարդները ծանոթացան կայուն զարգացման գաղափարին և դրա չորս ոլորտներին. բնապահպանական, սոցիալական, մշակութային և տնտեսական ոլորտների փոխկապակցվածությանը: Երիտասարդները նաև հնարավորություն ունեցան ծանոթանալու Հայաստանին, հայ մշակույթին, ինչպես նաև այցելեցին Արտաշատ և Նորավանք` ծանոթանալու տեղի բնապահպանական խնդիրներին:
Յոթօրյա դասընթացները, քննարկումները, թիմային աշխատանքները, բացօթյա սեմինարները և էքսկուրսիաները նպաստեցին մասնակիցների միջմշակութային իրազեկմանը, ինչպես նաև կայուն զարգացման ոլորտում գիտելիքների և փորձի ձեռքբերմանը:
Հայ Առաջադեմ Երիտասարդություն


















































