Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Օտարերկրացի երիտասարներն այցելեցին Արտաշատ և Նորավանք

Մարտ 09,2014 11:23

Photo 1Մարտի 1-ից 9-ը Հայ Առաջադեմ Երիտասարդություն հասարակական կազմակերությունը Երևանում հյուրընկալեց 35 երիտասարդների Իսպանիայից, Իտալիայից, Չեխիայից, Վրաստանից, Թուրքիայից և Մոլդովայից: Նրանք եկել էին Հայաստան` մասնակցելու «Երիտասարդները հանուն կայուն զարգացման» երիտասարդական փոխանակման ծրագրին` Եվրոպական Միության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակներում:

Երիտասարդական փոխանակման հիմնական թեման էր Կայուն Զարգացումը և  դրան հասնելու հիմնական ուղիները: Կայուն զարգացման գաղափարը Հայաստանում հայտնի է քչերին: Այն թույլ է տալիս ժամանակակից մարդկությանը ապրել արժանապատիվ կյանքով` առանց վտանգի ենթարկելու ապագա սերունդների արժանապատիվ կյանքը, բնական միջավայրը և էկո-համակարգը:

Ծրագրի ընթացքում երիտասարդները ծանոթացան կայուն զարգացման գաղափարին և դրա չորս ոլորտներին. բնապահպանական, սոցիալական, մշակութային և տնտեսական ոլորտների փոխկապակցվածությանը: Երիտասարդները նաև հնարավորություն ունեցան ծանոթանալու Հայաստանին, հայ մշակույթին, ինչպես նաև այցելեցին Արտաշատ և Նորավանք` ծանոթանալու տեղի բնապահպանական խնդիրներին:

Յոթօրյա դասընթացները, քննարկումները, թիմային աշխատանքները, բացօթյա սեմինարները և էքսկուրսիաները նպաստեցին մասնակիցների միջմշակութային իրազեկմանը, ինչպես նաև կայուն զարգացման ոլորտում գիտելիքների և փորձի ձեռքբերմանը:

 

Հայ Առաջադեմ Երիտասարդություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31