Լրահոս
Օրվա լրահոսը

Փրկարարներն ավտոմեքենաներ են դուրս բերել արգելափակումից

Մարտ 18,2014 10:04

Մարտի 18-ին, ժամը 00.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի (Մ-2) ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում Երևան-Թեհրան մեկնող իրանական «Ռոյալ Սաֆար» ընկերությանը պատկանող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնաբքի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները 8 ուղևորի տեղափոխել են Վայք քաղաք գիշերելու:

Ավտոբուսը դուրս կբերվի մարտի 18-ին հատուկ տեխնիկայի միջոցով:
***
Մարտի 17-ին, ժամը 21.01-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի մոտակայքում ավտոմեքենաներ են արգելափակվել ձնաբքի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա:
***
Մարտի 17-ին, ժամը 21.00-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորհայք գյուղի մոտակայքում ավտոմեքենաներ են արգելափակվել ձնաբքի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա:
***
Մարտի 17-ին, ժամը 20.57-ին ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին` Քարվանսարայի մոտակայքում, ավտոմեքենաներ են արգելափակվել ձնաբքի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա:
***
Մարտի 17-ին, ժամը 20.39-ին ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին՝ Վարդենյաց լեռնանցքում, ավտոմեքենաներ են արգելափակվել ձնաբքի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա:
***
Մարտի 17-ին, ժամը 19.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի հրաձգարանի մոտակայքում ավտոմեքենաներ են արգելափակվել ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Նուբարաշենի խճուղում գտնվող «Որսորդ» հյուրանոցային համալիրի մոտակայքից ավտոճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «Միցուբիշի» մակնիշի 22 TL 630 և «Նիսսան» մակնիշի 04 ԼՕ 666 պետհամարանիշերով ավտոմեքենաները:
***
Մարտի 17-ին, ժամը 18.00-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի մոտակայքում ավտոմեքենաները արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 27 ավտոմեքենա:
***
Մարտի 17-ին, ժամը 15.34-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Ախթամար կղզու մոտակայքում «Օպել» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել» մակնիշի 35 ՍV 454 պետհամարանիշով ավտոմեքենան:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31