Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից

Մարտ 28,2014 10:30

Մարտի 28-ին, ժամը 04.51-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Խանջյան փողոցում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել դաշտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ինֆինիտի» մակնիշի 34 VS 359 պետհամարանիշի ավտմեքենան:
***

Մարտի 27-ին, ժամը 19.22-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ – Նորակերտ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները դուրս են բերել «ԳԱԶ 52» մակնիշի 17 ԼՏ 876 պետհամարանիշի ավտմեքենան:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31