Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ Մանվել Գրիգորյանի վագրը և շվեյցարացի լրագրողի ճղված տաբատը. hetq.am

Ապրիլ 01,2014 17:43

ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի Էջմիածնի տան հսկողությունը, բացի անվտանգության աշխատակիցներից, իրականացնում է նաև մի վագր: Մեր այցելության ժամանակ կենդանին կապված էր գեներալի տան դարպասի մոտ` ճաղավանդակներից ներս: Էջմիածինցիներն ասում են, որ գեներալը ոչ թե մեկ, այլ մի քանի վագր է պահում, որոնց հետ ժամանակ առ ժամանակ զբոսնում է քաղաքի փողոցներով:

Բացի դրանից, գեներալի վագրերը ազատորեն, առանց շղթաների թափառում են Էջմիածնի փողոցներում: Դեռևս անցյալ տարվա նոյեմբերին նրանց նկատել են նաև Go Green Armenia կազմակերպության ներկայացուցիչները և այդ մասին գրել իրենց ֆեյսբուքյան էջում: Այդ ժամանակ, իհարկե, վագրերը փոքր էին: Այժմ տան մոտ կապված վագրը 7 ամսական է, և կերակրողն ու գեներալի անվտանգության աշխատակիցները հազիվ էին զսպում նրան:

vagr

Քրիստինե Աղալարյան

Նյութի մանրամասները կարդացեք hetq.amի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Spartak says:

    Լավ, որ ի՞նչ, ինչ չտեսություն:Ատամներն էլ հանած վագր:Խեղճ կենդանի: Այն էլ մի քանի վագր:Այդ վագրերին միայն թարմ մսով է պահում, չէ՞:Իհարկե, որքան սոված, ամիսներով մսի երես չտեսած երեխաներ կան Էջմիծնում:Սարսափելի է այս մասին մտածել ու մտքեր շարադրել:Դուք էլ, ձեր անկախությունն էլ, Պարույր Հայրիկյանի ինքնորոշումն էլ վրադիր:Հանկարծ չասեք՝ Պարույրն ի՞նչ կապ ունի: Ունի՛: Որ չգիտեք՝ լռեք:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930