Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիրը ոչ թե վարչապետն է, այլ համակարգը

Ապրիլ 04,2014 13:30

Այսօրվանից սկսած տարբեր ենթադրություններ եւ վարկածներ են հնչելու, թե իշխանական կամ «ոչ իշխանական» ո՞ր խարդավանքների պատճառով է հրաժարական տվել վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչպիսի՞ ազդակներ են եկել Կրեմլից, եւ ո՞ր թայֆան է այսուհետ տիրապետելու տնտեսական (կոռուպցիոն) լծակներին՝ նո՞ւյնը, թե՞ մի քիչ ուրիշը:

Թեեւ այդ ամենը բավականին հետաքրքիր է, այնուամենայնիվ՝ դա մեր՝ շարքային քաղաքացիներիս կյանքի վրա բացարձակապես չի ազդի: Իհարկե, շատ մարդիկ թյուրիմացաբար կարծում են, որ իրենց կյանքը կախված է նրանից, թե ինչպիսի՞ն է նրանց վարչապետը կամ կառավարությունը՝ շնորհքո՞վ է, թե՞ ապաշնորհ, ՀՀԿ-ի՞ց է, թե՞ ԲՀԿ-ից, «օֆշորայի՞ն է», թե՞ «ոչ օֆշորային»: Բայց դա ընդամենը պատրանք է:

Ես շարունակում եմ պնդել, որ անկախ նրանից՝ հաջորդ կառավարությունը կլինի ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական, քոչարյանական, տեխնիկական («արհեստավարժ»), թե «ազգային համաձայնության» (Նոյի տապանի նման՝ ամեն մի տեսակից՝ մի զույգ), դրանից մեր քաղաքացիների կյանքը ոչ էապես կլավանա, ոչ էլ կվատանա: Խնդիրը վարչապետի կամ կառավարության մեջ չէ, խնդիրն այն է, որ ամբողջ կառավարման համակարգը քրեածին է, ստեղծված է կոռուպցիայի, թալանի համար: Ոչ մի անձ, ոչ մի կուսակցություն այն չի կարող փոխել՝ նրանք ստիպված կլինեն անել մոտավորապես նույնը, ինչ որ անում էր ներկայիս կառավարությունը, եւ ինչ-որ անում էին նախորդ կառավարությունները՝ արժանանալով ժողովրդի բողոքներին ու անեծքներին:

Իսկ դրա պատճառն այն է, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը խիստ անտարբեր է պետության, պետական ինստիտուտների նկատմամբ: Այդ հիմնական զանգվածը սպասում է, որ որեւէ մեկը նրանց կկերակրի կամ, ծայրահեղ դեպքում, նրանց համար աշխատատեղ կստեղծի: Եթե այդ աշխատատեղը գողանալու հնարավորություն է ստեղծում, նրանք գոհ են (չնայած մի քիչ փնթփնթում են)՝ այդպիսի աշխատատեղ է փոքր ու մեծ պետական պաշտոնը: Եթե գողանալու հնարավորություն չկա, նրանք մեղադրում են իշխանություններին, որը «էս ժողովրդի մասին հեչ չի մտածում», նախանձով եւ ատելությամբ են լցվում հարուստների նկատմամբ եւ, հնարավորության դեպքում, «թռնում են» Հայաստանից: Մարդիկ իրենց չեն զգում Հայաստան պետության քաղաքացի՝ սա է քրեածին համակարգի բուն պատճառը:

Գիտեմ, որ ժողովրդահաճո բաներ չեմ գրում, բայց դա փաստ է, որի ապացույցը մակերեսի վրա է՝ այս 24 տարիների ընթացքում քանի՞ կառավարություն է փոխվել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (37)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Գիտեմ՛ որ ենթադրություններ անելը անշնորհակալ գործ է, բայց կարծում եմ, որ հավանական թեկնածուներից մեկը Ս.Օհանյանն է։ Նախ թաթախված չի (համենային դեպս արտաքնապես) կոռուպցիոն սկանդալների մեջ, հարմար թեկնածու է առաջիկա նախագահական ընտրությունների առումով «նկատի ունեմ ծննդավայրը» իսկ որ ամենակարևորն է ընդունելի է Մոսկվայի համար։

    « դա մեր՝ շարքային քաղաքացիներիս կյանքի վրա բացարձակապես չի ազդի»։ Հարգելի պ–ն Աբրահամյան, հուսով եմ, որ այդ խոսքերը չեն վերաբերվում երկրորդ Նախագահին։

  2. Կարեն says:

    Գոնէ մեռելոցները կվերացնեն:

  3. sergik says:

    Ս. Օհանյանը իսկապես վատ թեկնածու չի, մանավանդ որ նա կարողացավ կոռուպցիոն դաշտից հանել ՊՆ, չնկատել դա հնարավոր չի, բայց նաել բազմաթիվ թելերով կապված է էս հանցավոր համակարգին, թեկուզ այն բանով, որ չի կարող դեմ գնալ իր հանցավոր գործընկերների շահերին, թույլ չեն տա….ինչքան մտածում եմ մեզ էս ցեխից դուրս գալ դժվար թե մոտ տասնամյակում հաջողվի…..եթե իհարկե չգտնվի մեկը ով ոչ մի կապ չունենա էս համակարգի հետ, կորցնելու բան չունենա ու այնքան կամք ունենա, որ դեմ գնա բոլորին , վերացնի ,,կռիշ,, հովանավոր ու նման բաները……

  4. Hakob says:

    բացարձակապես համաձայն եմ Արամի հետ:
    Սակայն ինչպես գրված չէ այդ քրեածին համակարգի շահագրգիռ հեղինակի անունը, ով չի թողնում որ մենք իսկապես դառնանք ՔԱՂԱՔԱՑի: Այդ համակարգը դիզայն են արել ու ներդրել ամերիկացիք ու այսօր էլ իրենց դեսպանատնից ուշադիր հետևում են ու կարգավորում են նաև տարբեր սորսների միջոցով, որ մի քայլ անգամ չշեղվենք այդ համակարգից:
    Կուտակայինի դեմ քայլերը և Իերնց դրածո Տիգրանին հեռացնելը Սերժի կողմից ազգային ապստամբության կարևոր քայլերից մեկն է ԱՄՆ-ի կոլոնիալ վարչակարգի դեմ: Աստված մեր ու Պուտինի հետ:

  5. sergik says:

    կուզեի նաև ավելացնեմ, որ Տ.Սարգսյանին անկիրդ մարդել չեմ համարել, հակառակը շատ կիրթ էր, բայց նրա թերությունը նաև այն էր, որ միձև իրականությունից կտրված էր, ,,ռոմանտիկան չափից շատ էր,, նման էր ,,Ռոբինզոն Կռուզոի,, էն տեսակին, որ անմարդաբնակ կղզի հայտնվելուց հետո, ոչ թե միջոցներ է ձեռք արնում գոյատևելու, այլ թաշկինակը օգտագործում էր միայ այն քարը սրբելու համար, որի վրա պիտի նստի., փոխանակ թաշկինակը այլ բանի համար օգտագործի…….

  6. Garry says:

    Աստված Ֆիդել Կաստրոյի հետ….

  7. Կարեն says:

    Հազար ափսոս որ Տիգրան Սարգսյանի նման բարձր պրոֆեսիոնալը հրաժարական տվեց: Տիգրան Սարգսյանը մեր վերջին ժամանակաշրջանի լավագույն վարչապետն էր, որը հնարավորն արեց Հայաստանի Հանրապետությունում նորմալ գործարար միջավայր ստեղծելու համար: Որքանով դա հաջողվեց նրան այլ հարց է: Կար կատաղի դիմադրություն պղտոր ջրում ձուկ որսալու սովոր դոդերի կողմից, սակայն այնուամենայնիվ որոշ լավ բաներ Տիգրան Սարգսյանի օրոք կատարվեցին: Հիմա եթե Տիգրան Սարգսյանի հաջորդը կարողանա գոնե շարունակել նրա սկսածը էլի հոգ չէ-սակայն վախենամ, որ քաղաքական խաղերի պատճառով նորից տնտեսությունը պարզեցնելու և գործարար միջավայրը բարելավելու նրա կատարած հսկայական աշխատանքը հայտնվի երկրորդական դերում:

    • Արտակ Կոշեցյան says:

      Հա իրոք, Տ. Սարգսյանը գործը կիսատ թողեց: Բայց ոչինչ, գլխավորը որ Ս. Սարգսյանը առայժմ Բ26-ում է, երևի կհասցնի Հայաստանը լրիվ հայաթափել:

    • Արմեն says:

      Կարեն -ի հետ համաձայն եմ, տեսնել ու գնահատել է պետք:
      Եթե մարդ լավը չի տեսնում, դրա համար չի ուրախանում, այդ լավը ապրելու բազմանալու իրավուքից զրկվում է, իսկ հաջողությունները երբեք երկնքից չեն թափվել մինչ այժմ ու չեն էլ թափվի: Շատերս արդեն մոռացանք թե ինչպես էր ու ինչպես է հիմա Նոտարների հետ շփվելու
      գործնթացները: Ինչպես կարող ես վարորդական իրավունքը կորցնել ու 10-15 րոպեյում մեքենա վարելու իրավուքը ձեռքիդ դուրս գաս պետական համապատասխան կառույցից:
      Էլի կարող եմ թվարկել, սակայն մենք միայն կարողանում ենք երևակայան փողերը հաշվել այս կամ այն պաշտոնյայի ու հստակ ասում ենք $40,000,000 ունի:
      Լավ բանը չտեսնելը հանցանքի պես մի բան է:
      Այս անգամ հեղինակի հետ համաձայնվելու որևէ տարբերակ չունեմ, եթե խոսքը ամբողջական նյութի մասին է և ոչ հատվածային:

      • Առաքել says:

        Բա արտոնագրային վճարի մասին ինչ կասես: Ճիշտը վարորդական իրավունքը այո, հենց 10-15 րոպեում ձևակերպելն է, ու այդ ճշտի համար ոչ մեկին պետք չէ շնորհակալություն հայտնել: Հակառակ դեպքում, ինչ են անում այդ պաշտոնյաները, ինչի համար են փող ստանում: Իսկ այ արտոնագրային վճար ու դրա նման այլ անհեթեթեթյուններ մտցնելը ծառայում է միայն կլանային անազնիվ շահերին ու քաղաքացու հետ ոչ մի կապ չունի: Ու եթե այո այս համակարգը՝ այսինքն արտոնագրային վճար ու այս կարգի անհեթեթությունները չվերանան, ճիշտ կլինի Արամ Աբրահամյանը, ոչ մի փոփոխություն էլ չի լինի մեր կյանքում, ով էլ որ լինի վարչապետ, նախարար: Ինչ տարբերություն, թե արտոնագրային վճարը ես ում եմ վճարում՝ Տիգրան Սարգսյանին, թե ասենք Սարգիս Տիգրանյանին:

  8. Hayk says:

    Не надо делать вид, будто наши власти самостоятельно принимают решения. Что им указывают, то и выполняют. Мы разучились говорить правду. Уже 24 года все реформы приходят “с верху”. Ни одно Правительство не хочет, чтобы страна не развивалась. Но оно не имеет право решать самостоятельно. Такие маленькие страны, как наша страна, всегда вынуждена прислушиваться к советам великих стран. Тем более, что у нас есть еще вопрос Арцаха, который делает нас еще уязвимой. Вся надежда на ТС. Может после вступлений в ТС, все изменится.

  9. Ստեփան says:

    ինչպես ազատվել քրեածին համակարգից այս էխնդիրը

  10. Արտակ Կոշեցյան says:

    Ինչ է նշանակում “քաղաքացիների կյանքը էապես չի լավանա”: Դե պարոն խմբագիր առաջարկեք, թող Շմայսը վարչապետի, ինչ տարբերություն, միևնույնն է ըստ Ձեզ մահկանացուների համար ոչինչ չի փոխվելու:
    Ըստ Ձեր տրամաբանության Վրաստանում պիտի նոմինալ նախագահ լիներ զառամյալ Շեվարդնաձեն: Շեվարդնաձեի Վրաստանում պետությունը բացակա էր, ժէկից սկսած, սահմանապահ ծառայությունից վերջացրած: Սահակաշվիլին գուցե և սրիկա էր /որոշ վրացիների ու Մոսկվայի համար/, բայց Վրաստանը բարձրացրեց որակական լրիվ այլ հարթություն, իսկ որ Վրաստանը այլ, ավելի բարձր հարթությունում է միայն կույրը չի տեսնի:

    • Hayk says:

      У нас лучше, чем в Грузии!

    • Արմեն says:

      Միայն մի անկարևոր փաստ Արտակին կուզեյի հիշեցնել: Վրացի կամ Վրաստանի ժողովուրդը կամ Վրաստանը կորցրեց Աբխազիան ու Հ. Օսեթիան: Վրաստանը փոքրացավ ու դա կարող էր և չլինել:
      Իսկ Սահակաշվիլին արդեն բավականին ժամանակ է հրավիրվում է որպես վկա ու չի ներկայանում իր երկիր ինչ որ ԱՆԱԿԵՎՈՐ հարցերի պարզաբանման համար…. ու այլ հարթության երկիր է կառուցել կամ բարձրացրել: :))
      Էլի հիշեցման կարգով ասեմ, որ Սահակաշվիլու ժամանակ կորցվեցին այդ անգին տարածքները:
      Հա Արտակ գիտես այդպես է տարածքները անգին են….իսկ ում համար անգին չէ իր երկրի տարածքը, այդ դեպքում այդ մարդը պազապես բնակիչ է այդ երկում և ոչ ասենք Վրացի, քաղաքացի: Իսկ բնակչին հետաքրքրում է Ջիպը, ուտելիքը, միգուցե նաև սեռական կյանքը և չի բացառվում, որ նաև շատ փոքր շրջանակներում ազգակաները:

      • Առաքել says:

        Փաստորեն, Արմեն ջան, ըստ քեզ Աբխազիան և Օսիան վրացական հողեր են ու Վրաստանը դրանք կորցրեց; Հա՞: Նույն այդ տրամաբանությամբ Ադրբեջանը կորցրեց ադրբեջանական Ղարաբաղը: Հա՞:

        • Արմեն says:

          Հարգելիս դու տեղյակ չես եղել մինչև հիմա, որ ԼՂԻՄ – ը ում կազմի մեջ է եղել, թե հետս համաձայն չլինելու պատճառով որոշեցիր անկապ բաներ ասել:
          Արդեն ասել եմ լավը չկարողանալ գնահատելը լուրջ բացթողում է ոմանց ուսուցիչների, իսկ ոմանց էլ ծնողների կողմից, որում ես մեղք չունեմ

          • Առաքել says:

            Ուշադի՛ր կարդա: Ի նկատի ունեմ, թե ըստ քեզ Ղարաբաղը ադրբեջանակա՞ն տարածք է, թե հայկական: Ի նկատի չունեմ, որ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի վարչատարածքի մաս էր կազմում: Նույն ձևով և Աբխազիան և Օսիան էին Վրացական ԽՍՀ-ի վարչատարածքի մաս կազմում: Բայց արդյո՞ք վրացական հողեր էին, որ մի հատ էլ վրացիք դրանք կորցնեին:

      • Արտակ Կոշեցյան says:

        Արտակ, Վրաստանը կորցրել է տարածքներ ճիշտ այնպես, ինչպես ժամանակին Ռուսաստանը Ֆինլանդիան կամ Վարշավայի դքսությունը: Դա գուցե տհաճ է, բայց ողբերգություն չէ: Իսկ ինչ է գտել Վրաստանը. ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ: Ռուսաստանը այլևս մի գդալի երկարության լծակ չունի այդ երկրի վրա ազդելու համար: Այ դա է որակական նոր հարթությունը: Դե հիմա համեմատի Հայաստանի. իմ Հայրենիքի հետ: Անկախությունից մնացել է միայն գերբն ու հիմնը: Ինչ տնտեսական հինքով, ինչ մարտական ոգով, ինչ բարոյական չափանիշներին ապավինելով ենք պաշտպանելու Հող հայրենին:

  11. ՀՀ քաղաքացի says:

    Եկեք չհամաձայնեմ պարոն Աբրահամյան..

    Ոչ թե Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը խիստ անտարբեր է պետության, պետական ինստիտուտների նկատմամբ, այլ հակառակը…Պետությունն է իր անտարբերությամբ փոխադարձ արտարբերություն ծնել… Մեր պետությունը…Հայը ամեն տեղ լավ է ապրում, բացի Հայաստանից…. Այն պետությունից է, որ լավ է ապրում… Վատ է, որ հայը հեռանում է, բայց լավ կյանքից չի, որ հեռանում է…

  12. Ալբերտ says:

    Պրն Աբրահամայան էդ ռուսերենով քմոնետներն ինչի չեք ջնջում? Ստրուկի հոգի ունեն ռուսերենով գրողները. մենք չեն կարա ապրեք առանց ռուսների – ռուսի ճորտն են իրենք, գիտեն, թե մենք էլ ենք ուզում ճորտ լինել: Պահանջում եմ ռուսերեն քոմենտներ չգրել և չքարոզել ռուսի քաղաքականությունը:

    • Կարապետ says:

      ? նշանն էլ առանձնապես հայերն չի, այնպես չէ՞ 🙂

      • Առաքել says:

        Կարապետ ջան, ճիշտ ես: Եկեք ուրեմն բոլորս, ովքեր մտահոգված ենք ոչ հայերեն մեկնաբանությունների առկայությությամբ, դիմենք Առավոտին, խնդրենք, համոզենք, որ սկզբունք սահմանվի ու արգելվեն ոչ հայերեն մեկնաբանությունները: Թե չէ մնացածը մի տեսակ շինծու է ստացվում:

    • Առաքել says:

      Ալբերտ ջան, 100 տոկոսով ճիշտ ես, բայց ոչինչ չի փոխվի, ոչ մի պարոն Աբրահամյան չի արգելի այլալեզու մեկնաբանությունները: Բազմիցս տեսել եմ իր և իր աշխատակազմի բացատրությունները դրա մասին:

    • Hayk says:

      Чем ты так недоволен,Альберт? И без моего коммента, 99% населения Армении считают Россию дружественной страной. Можешь просто пропустить то, что написано на другом языке(здесь и на английском, и на французском пишут). Я давно уже объяснил г. Абрамяну, почему не пишу на армянском и извинился.

  13. ՀՀ քաղաքացի says:

    Պետությունը մենք ենք երբ հարկահավաք է կամ զորակոչ…. եւ այլն… Երբ ընտրություն է կամ տրանսպորտը չթանկացնելու պահանջ` մենք չգիտեմ ով ենք, բայց պետություն չենք…Շնորհակալություն արձագանքելու համար….

  14. Ditord says:

    Ալբերտին՝

    ,,,,, Потому что вот чтобы быть сейчас образованным; вот скажем, возьмите компьютерное дело; чтобы быть специалистом в компьютерном деле, ты должен знать английский язык. На русском языке ещё какую-то жидкую переводную компьютерную литературу можно достать, а на белорусском её вообще нет. Таким образом кто никакого языка кроме, типа, белорусского, украинского, латышского, грузинского, армянского, азербайджанского, литовского, киргизского, татарского не знает, тот компьютерщиком стать не может! Я вот был в Грузии, там кто английского не знает, тот полный кретин. Им книги из Москвы на русском по специальности привозят! Иначе никакой специальной технической литературы на грузинском достать нельзя.

    То есть сейчас любой нацмен без знания английского или на худой конец русского – просто неандерталец.

    • Տիգրան says:

      Я вот был в Грузии, там кто английского не знает, тот полный кретин.
      Պարոն Աբրահամյան, այս ձեւակերպումը արդյո՞ք իր մեջ չի պարունակում վիրավորանք: Իմ կարծիքով պարունակում է: Ինչո՞ւ եք թույլ տալիս: Ես բարեկամներ ունեմ Վրաստանում, որոնք անգլերեն չգիտեն: Ինքս էլ չգիտեմ ու չեմ էլ ուզում իմանալ: Ու ի՞նչ է ուզում սրանով ասել այդ Ditordը: Պատասխանի մի կտոր նետելով այդ Ditordին եւ իր նման մտածողներին` ասեմ, որ իր ասած ազգային փոքրամասնությունները (թեպետ անհասկանալի է, թե ասենք Վրաստանում ինչպես է, որ վրացին ազգային փոքրամասնություն է), եթե ի վիճակի չեն իրենք ստեղծելու այդ համակարգչային ծրագրերը, ապա թող թարգմանեն: Հայերս ունեցել ենք թարգմանչաց հրաշալի ավանդույթներ: Ի՞նչ եղան դրանք: Ես հավատացյալ չեմ, բայց ասում են, որ Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը չի զիջում բնագրին: Այսօր էլ այդ թարգմանչաց ավանդույթներով առաջնորդվելով` թող թարգմանվի անհրաժեշտ գրականությունը, անգամ եթե մենք էլ մերն ենք ստեղծում: Ու այդ ditordական մտածելակերպն է, որ ազգիս մի մեծ մաս տառապում է սեփական թերարժեքության կործանարար աշխարհընկալմամբ:

  15. Գալուստ Ենոքյան says:

    Հարգելի Արամ, լիովին համաձայն եմ Ձեր հոդվածի առաջին կեսի հետ, սակայն երկրոդ կեսի պատճառա հետեվանքային վերլուծությունը կարծուեմ մի փոքր կողմնակալ մոտեցում ունեք…
    Այդ Ձեր ասած «հիմնական զանգվածը» 1988 ին « կռիվը» հաղթեց եվ երկրի ղեկը տվեց ձեզ « ինտելեգենտ» ՀՀՇ ականներիդ միայն ու միայն այն հույսով որ, թերեվս «կարդացած մարդիկ» են եվ «յոթը կչափեն, մեկը կկտրեն» եվ Մեծ Պատմաբանի գլխավորությամբ ճիշտ «պետական ինստիտուտներ » կստեղծեն, որոնք կապահովեն իր «մեծ զանգվածի» հեգեմոն դերը պետության մեջ: Համաձանվեք որ այս դեպքում «ԳՈՂԵՐԸ» ոչ թե ժողովուրդն էր այլ երկրի ղեկը ստանձնած «Ղարաբաղյան կոմիտեն» որոնք իրենց «ինտելեկտին համեմատ պետական ինստիտուտներ ստեղծեցին» որն իրեն «արդարացրեց» 1996 ի ընտրություններում , երբ Մեծ Պատմաբանը պարզապես թքեց ձեր ասած «զանգվածի» երեսին եվ «պետական ինստիտուտների» հերն էլ անիծեց այնպես , որ ասօր մեր Հարգելի Արամը 18 տարի անց «զանգվածին» մեղադրում է թե նրանք գողին հատուկ հոգեբանություն ունեն …ու պահանջում է որ նրանք նորից ոտքի ելնեն ու հաղթեն եվ «ինտելեգենտներին» վստահեն նոր «պետական ինստիտուտներ» ստեղծել, որ գուցե նորից ղեկը տան մի նոր կիսագրագետ կոմսոմոլ տղու…Հայաստանի քաղաքացիները հոգնել են իրենց քաղաքական գործիչներ համարող «գողերից», իսկ հասարակ քաղաքացին երկիրը լքում է որ ազնիվ ապրի , ոչ թե պետական պաշտոն ստանա ու գողանա, դա քաղաքական գործիչների մտածելաձեվն է… Հարգանքներով, Գալուստ (Կներեք խիստ գրելուս համար, բայց ժողովրդին մեղադրելը… մի քիչ չափը անցել եք կարծում եմ, նույնիսկ այն որ ընտրությունների ընթացքում մարդիկ ծայրահեղ վիճակում դրամ են վերցնում, նորից 1996 ի հետեվանքն է…)

  16. Avag says:

    Իսկ ես պնդում եմ,որ թեև ջունգլիներում ենք,սակայն անգամ այտեղ փաստորեն որշակիորեն գործում են մի շարք կանոններ և այս հրաժարականը դրա մասին է վկայում։Այսինքն անգամ մեր իշխանավորներն են որոշակիորեն հաշվի նստում քաղաքացիական հասարակության կանոնների հետ,իսկ բան չի փոխվի,որոհետև ի սկզբանե սխալ պրոյեկտ է սա,այսինքն ծովին մուտք չունեցող պետությունը այն էլ զորեղ թշնամիներով շրջապատված հետն էլ անկախ։Դե որ գլխավոր իդեոլոգները մատենադարանից լինեն սենց էլ պիտի ավարտվեր ամեն ինչ,բայց ոչինչ հույս կա ի դեմս ռուսական արջի, վերջին հույսնա։

    • sergik says:

      եսել եմ կարծում, որ քանի որ վարչապետն ինքն է հրաժարական տվել ուրեմ մեր մոտ ահագին առաջընթաց կա, դա վկայում է, որ ժողովուրդի կարծիքը ուշացած, բայց հաշվի տեղ դնող կա…միայն այս հատկությամբ եմ,որ ՀՀ առաջին նախագահին այնուամենայնիվ բարձր եմ դասում մյուս երկու նախագահներից….

  17. Spartak says:

    Այո՛, համակարգը պետք է փոխվի:Բայց իչպե՞ս: Կոդեր հավաքելով հո՞ չի: Մարդ է պետք դրա համար:Համակարգ փոխելը ոչ իմ գործն է, ոչ էլ՝ ձեր: Մենք համակարգին հլուհնազանդ հետևողներն ենք: Մի առիթով գրել էի՝ ուժեղ բռունցք է պետք, ոմանց թվացել էր, թե նկատի ունեմ ստալինյան բռունցքը:Ո՛չ: Այնպիսի վարչապետ լինի, որ և՛ Շմայսի լեզուն հասկանա, և՛ ԱԺ-ի ամբիոնից խոր վերլուծություններ կատարող տնտեսագետներինը…Անձամբ ինձ չի հետաքրքրում՝ վարչապետը սաունա գնում է, թե ոչ: Կուզեի գնար, բայց ում հետ, որ գնում է՝ նրանից, բռունցքը սեղանին խփելով,աշխատանքի արդյունքներ պահանջի: Մի խոսքով, չերկարացնեմ, չեմ ուզում, որ նոր վարչապետը նախագահի մոտ վարչապետ աշխատի, ուզում եմ հայ ժողովրդի վարչապետը լինի:

    • Գալուստ Ենոքյան says:

      Կարծում եմ Պառլամենտական Հանրապետությունը ավելի հարմար կլինի նման խնդիրն իրագործելու համար…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930