Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ում մի խավ կա, որին թվում է, թե երկիր ղեկավարելը համակարգչային խաղ է. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 18,2014 11:21 Share

ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը հայտարարել է, թե նախագահի կողմից վերջին շրջանում իրականացված բոլոր քայլերը քաղաքական կյանքի ռեստարտ է, եւ քաղաքական կյանքի «ջոյստիկը» ՀՀԿի ձեռքին է։

 

«ՉԻ» – Սովորաբար ռեստարտի անհրաժեշտություն առաջանում է այն դեպքում, երբ համակարգիչը «կախվում է», եւ այս իմաստով պրն Աշոտյանի համեմատությունը իսկապես տեղին է՝ ՀՀԿ-ում հիմա հենց այդ վիճակն է: Ինչ վերաբերում է «ջոյստիկին», ապա ՀՀԿ-ում մի խավ կա, որին թվում է, թե երկիր ղեկավարելը համակարգչային խաղ է՝ պետք է ընդամենը ինչ-որ խոչընդոտների վրայով ցատկոտել, «դրակոնին անցնել», հետո գանձ գտնել կամ «սունկ ուտել», որ «կյանքերը շատանան» եւ այլն:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930