Լրահոս
Օրվա լրահոսը

Բուդաղյանների փաստաբանը կբողոքարկի

Ապրիլ 23,2014 19:08 Share

Վերաքննիչ դատարանը որոշեց Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ Հ. Ալումյանի բողոքների քննությունը կասեցնելու մասին որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

Մեր հարցին, թե հիմա, երբ նախաքննությունն ավարտվել է ու քննիչը վերջապես ձեզ տրամադրել է քրեական գործի բոլոր նյութերը, ո՞րն էր բողոքի քննության կասեցման որոշումը անփոփոխ թողնելու պատճառը, պարոն Ալումյանն ասաց, որ դեռ դատարանի մերժման որոշումը չի ստացել ու պատճառների մասին կխոսի, երբ ստանա դատարանի գրավոր որոշումը:

Նրա խոսքով, իր համար ոչ մի բան անակնկալ ու անսպասելի  այդ գործով:

Պարոն Ալումյանը նաեւ ասաց, որ պատրաստվում է Վերաքննիչի որոշումը բողոքարկել Վճռաբեկ դատարանում:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել