«Առաջինը վերաբերում է գործատուների կողմից եկամտային հարկի և պարտադիր վճարների հաշվարկի ժամանակ հաշվետվություններ ներկայացնելիս իրենց կամքից անկախ պարտադիր կուտակայինը հաշվարկելու հարցին, այս նախագիծը որ ընդունվի, նշանակում է արդյոք, որ էլեկտրոնային հաշվետվության «թռչնակը» հանվելու է, այսինք թողնվելու է գործատուի ցանկությանը, եթե աշխատակիցը չի ուզում, ուրեմն գործատուն իրավունք չունի աշխատակցի համար փոխանցում անել»,-հարցն այսօր ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտեմ Ասատրյանին տվեց ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը:


Պատգամավորը հետաքրքրվեց, թե այն գործատուները, ովքեր պահել ու փոխանցել են գումարները, կարո՞ղ են իրենց աշխատակիցների մոտ իրականացրած հարցումների հիման վրա հետ պահանջել գումարները: Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ այստեղ ևս վերահաշվարկի խնդրին է վերաբերում. «Կարծում եմ` օրենքով պիտի այդ խնդիրներին լուծումներ տանք, այսօր չունենալով համապատասխան իրավական ակտ, ինչը միանշանակ ունենալու ենք, ժամանակավրեպ կլինի այդ գործընթացը որևէ կերպ իրականացնել»:
Կարդացեք նաև
ՀՅԴ պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե արդյոք այս նախագիծը կարո՞ղ է թուլացնել լարվածությունը, որ ստեղծված է հասարակության մեջ և արդյոք նոր մեկնաբանությունների տեղիք չի տա այն դրույթը, որ գործատուն պարտավոր չէ գումարները փոխանցել:
Նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը պատասխանեց. «Լարվածությունը պետք է նայել ամբողջականության մեջ, ի վերջո նպատակը քաղաքացիների սոցիալական պաշտպանության ապահովելն է, այս խնդրի հետ կապված հաղթողներ ու պարտվողներ չկան, քաղաքական մոտեցումը հստակ է` պիտի խնդիրներն ամբողջական լուծումներ ունենան, կարծում եմ այս օրենսդրական քայլով կարող ենք առաջ գնալ, քանի որ խնդիրների ամբողջական լուծումը պահանջում է ավելի շատ ժամանակ»:
«Մինչ այս պահը փոխանցված գումարները հնարավոր համարու՞մ եք, որպեսզի դատական կարգով պարտադրվի գումարները ֆոնդից կամ կամուրջ հաշվից պահանջել, այս նախագիծը տալի՞ս է այդ հնարավորությունը, որպեսզի դատական կարգով հետ պահանջվի»,-մյուս հարցը տվեց Արծվիկ Մինասյանը:
«Բնականաբար դա յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է, և այդ առումով քաղաքացին կարող է դիմել, և մենք այդ առումով որևէ սահմանափակում չենք կարող ունենալ, բայց կարծում եմ, որ այս գործընթացի պարագայում պիտի ունենա այն կոնսենսուսը, որը անհրաժեշտ է կենսաթոշակային բարեփոխումները բարեհաջող իրականացնելու համար»,-ասաց նախարարը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































Նախարարի պաշտոնակատարին կարող եք հարցնել, այն գումարները որ աշխատողներին պարտադրել եք գրավոր խնդրեն, աղաչեն գործատուներին որ իրենցից պահեն աշխատողները կարող են այլևս չվճարեն: Օրնակ այլևս չվճարելու դեպքում դպրոցի տնօրեններին ու աշխատողներին, ուսուցիչներին, աշխատանքից չեն ազատի՞: