Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղեցկացած Իջեւանը եւ անբարեխիղճ կովատերը

Ապրիլ 29,2014 17:39

Տավուշի մարզկենտրոնը փոխում է իր դիմագիծը, օրեցօր գեղեցկանում: Ուկրաինայում բնակվող իջեւանցի գործարարներ Անդրանիկ եւ Ֆրունզե Ղազարյան եղբայրների կողմից քաղաքային զբոսայգում կառուցվել է գեղեցիկ խաղահրապարակ, այն կանաչապատվել է 100 հատ տարատեսակ թփերով: Իջեւան քաղաքի Անկախության, Աշոտ Մելիքբեկյան եւ այլ փողոցներ, Շատրվանների հրապարակը բարեկարգվել են, կանաչապատվել: Իջեւանի քաղաքապետարանից տեղեկացանք, որ քաղաքի տարբեր հատվածներում տնկվել է 200 հատ եղեւնի եւ սոճի, 40 հատ դեկորատիվ արմավենի, 1300 հատ տույայի թուփ, 3000 հատ ծաղիկների սածիլներ: Իջեւանցիները գոհունակությամբ են ընդունում քաղաքի բարեկարգումը եւ կանաչապատումը:

0046 0043

Սակայն ոչ բոլորն են պահպանում կանաչապատ տարածքները: Իջեւանի բժշկական կենտրոնի մուտքի ցուցանակի հետեւի կանաչ տարածքում հանդիպեցինք 18-ամյա իջեւանցու, ով իր 2 կովն արածեցնում էր այնտեղ: Երիտասարդին հարցրինք, թե ինչո՞ւ անտառում չի արածեցնում, այլ քաղաքի կենտրոնում, նա հանգիստ տոնով ասաց, որ անասուններին անտառից է քաղաք քշել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930