Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմենիա»  TV-ի վրիպակ թույլ տված աշխատակիցները, չհեռացվեցին,  մեկ այլ աշխատանքի տեղափոխվեցին

Մայիս 05,2014 18:03

«Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի ղեկավար Գագիկ Մկրտչյանը քիչ առաջ Aravot.am-ին ասաց, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունը «Հավիկ» գրած լրատվականի լրագրողն ու մոնտաժողը աշխատանքը կշարունակեն միայն կիրակնօրյա թողարկման խմագրակազմում:

Մեր հարցին` ինչքանով կապ ուներ այդ որոշումը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հորդորով`  վրիպակի պատճառով աշխատանքից ազատելու որոշումը վերանայելու հետ, ասաց. «Մինչեւ դա էինք որոշում կայացրել: Աշխատանքից ազատել ասելով` նկատի եմ ունեցել, որ ազատվել են «Ժամը» լրատվական ծառայությունում աշխատելուց եւ այսուհետեւ աշխատելու են «Ժամը» լրատվականի կիրակնօրյա թողարկման առանձին խմբագրակազմում, որը ավելի քիչ ծանրաբեռնվածությունէ  ենթադրում»:

Հիշեցնենք, որ պարոն Մկրտչյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, որ  վրիպակը թույլ տված աշխատակիցներն ազատվել են աշխատանքից: Այժմ նա ասաց, որ հենց դա նկատի ուներ՝ այլ աշխատանքի անցնելը:

Հիշեցնենք նաեւ, որ քիչ առաջ վարչապետը հայտարարություն է տարածել, որ վրիպակի պատճառով աշխատանքից լրագրող ազատելն իր համար ցանկալի չէ եւ հորդորել էր հեռուստաընկերության ղեկավարությանը վերանայել այդ որոշումը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նվարդ (ԵՊՀ) says:

    Այսինքն` վերևում մեկը նստած, աշխատելու փոխարեն պաշտոնական դիրքն իր անձնական ճղճիմ ու կամակոր հավակնություններին է ծառայեցնում` թքած ունենալով օրենքի և իրավունքի վրա…Տվյալ պաշտոնյան մեկ օրվա ընթացքում երկու ,,վրիպակ,, է թույլ տվել` վերադաս իշխանիկների հետ միասին ու իրենք էլ չեն համապատասխանում իրենց զբաղեցրած պաշտոնին ու պիտի հեռացվեն ժողովրդի կողմից…
    Հեռու չէ այն օրը, երբ ժողովուիդը ,ի վերջո, կթքի’ ստոր ու հացավոր պաշտոնյայի ճակատին և իր իրական տեղը ցույց կտա……

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031