Լրահոս
Օրվա լրահոսը

«Իվան Վոլինկինը` ՀՀ միանձնյա նախագահ». Տիգրան Խզմալյան

Մայիս 08,2014 18:40

Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանը նախօրեին իրենց 9 ակտիվիստին  բերման ենթարկելու եւ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի հայտարարության մեջ կապ է տեսնում:

Հիշեցնենք, որ դեսպանը հայտարարել էր, թե անհրաժեշտ է համարում Հայաստանում գործող բոլոր այն հասարակական կազմակերպությունների չեզոքացումը, որոնք սեպ են խրում ռուս – հայկական հարաբերություններում:

Հիշեցնենք նաեւ, որ Նախախորհրդարանը մայիսի 16-ին մեծ հանրահավաք է նախատեսել` քաղաքական ստեղծված իրավիճակի, Հայաստանի` ՄՄ-ին անդամակցելու հարցերի շուրջ քաղաքացիների հետ խոսելու ու քննարկելու համար:

«Թեեւ մենք հ/կ չենք, բայց հասկանում ենք` հ/կ նշանակում է միտք, խոսք, որը հաճելի չէ Ռուսաստանի դեսպանատանը, քանի որ նա հանդիսանում է Հայաստանի միանձնյա նախագահ, վարչապետ, խոսնակ, մշակույթի նախարար եւ այլն: Մենք այսուհետեւ գործ ենք ունենալու Ռուսաստանի դեսպանատան ու նրա տեղական մասնաճյուղերի հետ, որոնցից է, օրինակ, ոստիկանությունը»,- ասաց պարոն Խզմալյանը:

Մեր հարցին, այսինքն` դուք ձեզ համարում եք  դեսպանի մատնանշած հայ-ռուսական հարաբերություններում «սեպ խրողների՞ց», պարոն Խզմալյանը պատասխանեց. «Եթե բռնատիրության հաստատումը նախկին խորհրդային տարածքում եւ երկրների ստրկացումը համարվում է հայ-ռուսական հարաբերություններ, ապա մենք սեպ ենք խրում»:

Նրա կարծիքով, դեսպանի հայտարարությունը խոսում է Ռուսաստանի վատ կանխատեսումների մասին.« Կանխատեսում են հակառուսական որոշ տհաճ զարգացումներ եւ փորձում են կանխարգելիչ միջոցառումներ նախատեսել»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    Երդվել ես Երևանում ամեն գնով «մայդան» սարքել?? Հիացմունքդ ֆաշիստների նկատմամբ չի նահանջում ոչ մի կերպ?? Քեզ թվում է,թե կողքիդ նորմալ մարդիկ պիտի կանգնեն: Արդեն հարյուր անգամ փորձել ես, չձանձրացար? Մենք ձանձրացանք: Ավելի լավ է, քո կինոյով զբաղվիր, չնայած էնտեղ էլ ես ձախողել:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031