Լրահոս
Օրվա լրահոսը

«Օդեսան ուկրաինական Սումգայիթն է». Մոմավառություն Ուկրաինայի դեսպանատան մոտ

Մայիս 10,2014 15:36

Այսօր՝ մայիսի 8-ին, մի խումբ քաղաքացիներ  Հայաստանում Ուկրաինայի  դեսպանատան առջեւ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Ուկրաինայի Օդեսա քաղաքում տեղի ունեցած հրդեհի պատճառով զոհված 46 զոհերին եւ մոմավառություն կազմակերպեցին: Մասնակիցները կրում էի գեորգիեւյան ժապավեններ եւ «ոչ ֆաշիզմին» պաստառներ:

Հիշեցնենք՝ մայիսի 2-ին Օդեսայում տեղի են ունեցել բախումներ ուկրաինամետ եւ ռուսամետ քաղաքացիական ակտիվիստների միջեւ, ուկրաինամետները այրել են Արհմիությունների տունը:odes

«Երեւանի աշխարհաքաղաքական ակումբ» կազմակերպության ղեկավար Արման Բոշյանը ներկաներին հիշեցրեց, որ ֆաշիզմը պատժվել է 1945 թվականին, եւ այսօր էլ պետք է պատժվի ֆաշիզմի ցանկացած դեպք, քանի որ ֆաշիզմը՝ որպես մահվան գաղափարախոսություն ենթադրում է մեկ կարծիքի գերակայություն եւ չի կարող ապրել. «Բոլորը, ովքեր սատարում են նման դեպքեր, ովքեր  աջակցում են ցեղասպանությանը, պատասխան են տալու կրկին, ինչպես պատասխան են տվել 1945 թվականին: Աստված տա, որ դրա համար կրկին չպահանջվի հասնել Բեռլին, հուսով ենք դրան չի հասնի»:

Լրագրողների հետ ճեպազրույցում Արման Բոշյանը նշեց, որ այս դեպքին չարձագանքել չէին կարող, քանի որ Օդեսայում զոհվել է 46, իսկ անհետ կորել 50 մարդ, իսկ այդ կրակի մեջ հավանականությունը մեծ է, որ այդ մարդիկ էլ են զոհվել, նաեւ իրենք չէին կարող չարձագանքել մի դեպքի, որը Սումգայիթում կատարվածի կրկնողությունն է. «Մենք ֆաշիզմը ջարդել ենք, իսկ այսօր ֆաշիզմը կրկին վերածնունդ է ապրում»:

Նա նշեց, որ Օդեսայում բնակվող հայերին հետապնդում են, նրանց գտնում են եւ դռների վրա նշումներ են անում, իսկ հայ համայնքը փորձում է չեզոք դիրք պահպանել, որպեսզի իր անդամները չդառնան հաջորդ զոհերը:IMG_1506

Ադրբեջանից փախստականների քաղաքական, կրոնական, ազգային խմբերի լիազորված ներկայացուցիչ, համակարգող խորհրդի քարտուղար Էդուարդ Պոլատովը նշեց, որ այն ինչ  Ուկրաինայում եւ Մայդանում սկսված հանրահավաքները իրեն հիշեցրեցին այն, ինչ կատարվել էր Բաքվում եւ Սումգայիթում, քանի որ այնտեղ հնչում էին նույն բառերն ու արտահայտությունները, քարոզվում էր նույն ռուսատյացությունը. «Վերլուծելով մինչեւ օրս Ուկրաինայում եւ Ադրբեջանում կատարվածը հետաքրքրական է, երբ տեսնում ես նույն ձեռագիրը ուկրաինական եւ ադրբեջանական ֆաշիզմների դրսեւորումներում: Այդ իսկ րոպեից ես սկսեցի հետեւել այն, ինչ կատարվում է Ուկրաինայում՝ նույն լոզունգները, նույն հայտարարությունները: Օդեսան ուկրաինական Սումգայիթն է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Hayk says:

    Եվրոպան դեռ չտեսնելու է տալիս այս ամենը ու կցկտուր, վախվորած, կիսատ-պռատ հայտարարություններ անում, ոնց որ սաֆարովի «հերոսացման» ժամանակ: Իսկ մեզ ասում են «եվրոպական արժեքներ»: Հիմա չկան, վերացել են էդ արժեքները: Այսօրվա Եվրոպան առաջվանը չէ:

  2. Ողջունելի է այսպիսի ակցիայի կազմակերպումը: Եվ իրավունք էլ չունեինք լռելու: Բայց հազիվ թե մեր քաղաքացիների ձայնը որևէ մեկին հասնի,,, մեր պատմական փորձը մեզ շատ բան է հուշում այդ նույն Եվրոպայի դավանած արժեհամակարգի մասին…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031