Լրահոս
Օրվա լրահոսը

Զինդատախազը հավաստիացնում է՝ կատարվելու է օբյեկտիվ, համակողմանի քննություն

Մայիս 12,2014 12:56

Մայիսի 10-ի առավոտյան Իջեւանի սահմանագոտում հրազենային վնասվածք ստացած եւ հիվանդանոցի ճանապարհին մահացած, ժամկետային զինծառայող, 1995թ. ծնված Ներսես Ղազարի Կարապետյանի մահվան գործով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով («Հայաստանի Հանրապետության վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու եւ դրան դիմակայելու կամ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ»): Այս մասին տեղեկացանք Լոռու զինվորական կայազորի դատախազ Արթուր Զաքարյանից:

Դատախազը հայտնեց, որ մարտական հերթապահության հենակետից առգրավվել են իրեղեն ապացույցներ՝ հրազեն, փողապարկուճներ, կատարվում են մարտական հենակետում գտնվածների հարցաքննություններ, քրեական գործով նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Արթուր Զաքարյանն ասաց, որ քրեական գործով ձերբակալված անձ չկա: Նա վստահեցրեց, որ կատարվելու է օբյեկտիվ եւ համակողմանի քննություն դեպքի հանգամանքները բացահայտելու համար:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031