Լոռու ԲՀԿ տարածքային խորհրդի նախագահը` իր կուսակից ավագանու անդամի վարքի մասին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Լոռու մարզի տարածքային խորհրդի նախագահ Էդիկ Կարախանյանը, գնահատելով Վանաձոր համայնքի ԲՀԿ-ական ավագանու անդամ Գեւորգ Շահինյանի՝ վերջին ավագանու նիստում դրսեւորած վարքագիծը, սկզբում փորձեց խուսափողական պատասխան տալ, ասելով՝ «Բեր ես ոչ մի բան չասեմ, տենց ավելի լավ չի՞ ըլնի»:

Նկատեցինք, որ փորձագետները կարծիք են հայտնել, թե ավագանու նիստում լրագրողների եւ ավագանու անդամների կողմից երկուստեք էթիկայի խախտում է թույլ տրվել, երկու կողմն էլ իրենց անպարկեշտ են պահել, իսկ ի՞նչ տպավորություն է ստացել Է. Կարախանյանը՝ տեսանյութը դիտելով. մեղադրո՞ւմ է լրագրողներին: «Պարզ չի երեւում՝ ով ում դեմն է կանգնել, ոնց է կանգնել, համենայնդեպս, պետք չեն տենց բաներ, էլի, ամբողջ երկիրը նայում է: Թե ինչ նպատակով է ստացվել, թե ոնց, չգիտեմ, բայց չի կարելի»,- ասաց Է. Կարախանյանը:
Իսկ կոնկրետ իր կուսակցի՝ ԲՀԿ-ական Գեւորգ Շահինյանի պահվածքը, այդ պահին նրա ինքնարտահայտման ձեւը քննադատո՞ւմ, թե՞ նորմալ է համարում՝ հարցին ԲՀԿ-ականն ի վերջո պատասխանեց. «Չէ, ըտեղ նորմալ բան չկար»:
Կարդացեք նաև
Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ


















































