Լրահոս
Օրվա լրահոսը

Ստալինյան դեղատոմսը

Մայիս 24,2014 10:51

Անկախ Հայաստանի մայրաքաղաք Երեւանի ավագանու մեծամասնությունը շարունակում է զբաղվել ստալինիզմի ռեաբիլիտացիայով, ինչից կարելի է ենթադրել, որ Միկոյանի արձան դնելու գաղափարը մտքի պատահական շեղում չէ` դա իշխանության մտածված ռազմավարության դրսեւորումն է` հավանաբար, թելադրված «մաքսային հովերով»: Ավագանու անդամ, ռեժիսոր Արա Երնջակյանը (ՀՀԿ), որը մինչ այս, համենայնդեպս, իր ստեղծագործության մեջ տոտալիտարիզմի նկատմամբ համակրանք չէր դրսեւորում, հիմա դրական տարրեր է տեսնում ստալինյան բռնապետության մեջ: Այստեղ, պետք է ընդունել, կա որոշակի տրամաբանություն` Միկոյանին արդարացնելու համար անհրաժեշտ է արդարացնել նաեւ Ստալինին:

Բայց ամենացավալին դա չէ: Ավելի ցավալի է մի մեկնաբանություն, որը քննարկման ժամանակ գրել է մի երիտասարդ` ըստ երեւույթին, ընդդիմադիր հայացքներ ունեցող: Ըստ նրա՝ եթե Ստալինը ավելի շատ մարդ գնդակահարեր, Հայաստան երկիրն այս օրին չէր լինի: Այսինքն` կարգուկանոնը, կոռուպցիայի բացակայությունը, իշխանավորների լեգիտիմությունը պայմանավորված են նախկինում` Ստալինի ժամանակ գնդակահարված մարդկանց քանակով: Որքան շատ գնդակահարվեին, այնքան մեծ կլիներ հիմա հանցագործ տարրերի վախը:

Դա ոչ միայն տվյալ երիտասարդի, այլեւ, ենթադրում եմ, նաեւ նրա ծնողների եւ պապերի տեսակետն է: Իբր օրինականությունը պետք է հաստատվի «երկաթե բռունցքի» վախից: Մի կողմ թողնենք, թե ինչ լավ կամ վատ բաներ են եղել Ստալինի ժամանակ` դա երկար քննարկման հարց է: Խոսքն այստեղ, այսպես ասած, «ստալինյան դեղատոմսի» մասին է` գնդակահարվելու վախը մարդուն ավելի օրինապաշտ է դարձնում: Դա պատրանք է` վախը մարդուն դարձնում է կամազուրկ, կառավարվող, բայց դա ոչ թե օրինապաշտության, այլ զոմբիացման ճանապարհ է:

Հայաստանի դեպքում (անպայման անենք այդ վերապահումը) որքան կարծր է ռեժիմը, այնքան իշխանությունը դառնում է ավելի փակ, անվերահսկելի ու, հետեւաբար, կոռումպացված: Միայն վախ չունեցող եւ պատասխանատվություն զգացող քաղաքացիները կարող են իշխանությանը «կարգի հրավիրել» եւ, եթե անհրաժեշտությունը կա, փոխել: Որովհետեւ ակնհայտ է, որ գողությունն ու անօրինականությունը գալիս են վերեւից` վարքի եւ մտածողության այն ստանդարտներից, որոնք «այնտեղից» թելադրվում են հասարակությանը:

Ավելին ասեմ, մեր քաղաքացիները կրավորական են եւ հանդուրժող հենց այն պատճառով, որ մեր ծնողներն ու պապերը ապրել են Ստալինի ժամանակ. մեզանից շատերն իրենց ճակատագիրը կապում են իշխանավորների բարեհաճության հետ: Այդպես կլինի այնքան ժամանակ, որքան կա գնդակահարվելու ենթագիտակցական վախը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (37)

Պատասխանել

  1. Պապին Դավթյան ,Հռոմ,Իտալիա says:

    Առժեզրկված հասարակություն ․․․

  2. Պապին Դավթյան ,Հռոմ,Իտալիա says:

    Ցավալի է,որ «արվեստի» մոտ կագնած մոտ մարդիկ են այս առաջարկում․․Ցավոք կոմունիստական մտածողությունը հասարակությանը չի թողնելու առաջ շառժվելու և զարգանալու․․Սրանց նմանները մտածում են,որ այս նախանշանները հաղորդելով հասարակությանը,շատերը՝որոնք հասկանալով ինչ տեղի կունենա հասարակության մեջ մոտ ապագայում,կթողնեն կհեռանան հայաստանից,որպեսզի խուսափեն ապագա համանման 37թվականներից․․․Հայաստանը կամաց -կամաց կմնա ձևով ֆեոդալական,բայց բովանդակությամբ կոմունիստական բոստան երնջակյանների նման հետույք մտնողների , հայանուն շեյխերի ու ֆեոդալների համար․․
    Հայանուն շեյխերի գլխին «զոնտիկ» պահող մտավոռականերն են հանդիսանում մունետիկները,որոնք նախորոք ազդարարում են հայանուն շեյխերի ապագա ցանկությունները․․
    Բռնապետությունները հետեվանք են ղեկավարել չկարողանալուն․․․

  3. ՀԲՀԿ Խոսնակ says:

    Այո, Ստալինը մեծ դեր է ունեցել, բայց երբ հերթը հասնում է մեզ, բոլորովին նշանակություն չունի, թե ով է իշխանության ղեկին’ պարոն Սերժ Սարգսյանը, թե ինչ որ մանկամիտ, քաղաքականությունից հեռու ոմն Րաֆֆի. Ամեն ինչում ժողովուրդն (օօօ, ատելի բառ) է մեղավոր, որին պետք է լուսավորել ամենօրյա խրատա-դաստիարակչական հոդվածներով.

  4. Garegin says:

    Հարգարժան Պապին մեր հասարակությունը հենց իր արժեհամակարգով առաջնորդվելով էր, որ համախմբվեց, կռվեց և հաղթեց և հենց նույն արժեհամակակարգի շնորհիվ է, որ ձեռք բերածը չկորցնելու նպատակով իշխանություններին հանդուրժում է ցանկացած անբարո վարքագիծ, որ ստալինյան ռեժիմի վատը տեսնելով հույսով լծվեց նոր պետականության ստեղծմանը և տեսավ, որ այսօրինակ դեմոկրատական կառավարման մեթոդը նույնպես կործանման է տանում: Իմ կարծիքով հասարակության մի մասը ոչ թե ընդունում է ստալինյան ռեժիմը, այդկերպ արդարացնելով Միկոյանին կամ որևէ մեկին, այլ այսօրվա որոշ իշխանավորներից ազատվելու այլ ճանապարհ չի տեսնում: Օրեր առաջ թերթերից մեկում ես կարդացի իմ կողմից ընդունվող պետական և քաղաքական գործիչ Դավիթ Հարությունյանի անցած ճանապարհի և ձեռք բերված ունեցվածքի մասին նյութը և համոզվեցի, որ մեր կառավարման համակարգին հաջողվել է վերջին գառան էլ գայլի մորթի հագցնել, ցավոք սա է իրականությունը…

  5. Tigran says:

    Արա Երնջակյանի պարագայում ծիծաղելին այն է,որ նա ,անգամ մակերեսային գաղափար չունենալով պատմության մասին,ուրիշներին է խորհուրդ տալիս մակերեսորեն չդատել-գիտեք ինչ,ժամանակներն էին էդպիսին:Պարոնը չի հասկանում,որ էդ ժամանակները ստալինյան ոհմակն էր կերտել…Երբ Լև Լանդաուին հարցրել էին,թե նա ինչ կարծիք ունի ստալինյան ժամանակաշրջանի մասին,նա լակոնիկ պատասխան էր տվել-դա սովորական ֆաշիզմ էր…

  6. David says:

    Սերժիզմն է ֆաշիզմը, ուրիշ ֆաշիզմ չգիտեմ:Սերժիզմի հոլոքոստի զոհն եմ և ֆաշիզմի պատժելու հին մեթոդները այլևս կիրառելի չեն:Ինչ է 1915-ը, 37-ը սերժահոլոքոստի մոտ, ազգային անվտանգ ֆաշիզմի մոտ:Ֆաշիզմը պիտի վերանա:Ոչ մի Սիբիր:Միայն մոխիր, բորենու մոխիր:

  7. Կարապետ says:

    Պարոն Աբրահամյան։
    Եթե ճիշտ եմ հիշում, Դուք դեմ եք զինված պայքարին երկրի ներսում։ Եթե կարելի է, կուզենայի Ձեր կարծիքն իմանալ պարոն Սեֆիլյանի կողմից առաջարկվող քաղաքացիական բանակի ստեղծման վերաբերյալ։
    Կարծում եմ այս հարցը այնքան էլ չի վերաբերվում թեմային, բայց քանի որ Դուք նշեցիք, որ “Միայն վախ չունեցող եւ պատասխանատվություն զգացող քաղաքացիները կարող են իշխանությանը «կարգի հրավիրել» եւ, եթե անհրաժեշտությունը կա, փոխել “, իսկ փոխելու տարբերակներից մեկն էլ զինված պայքարն է, ապա հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը։

  8. Կարո Մելիքյան says:

    Արա Երնջակյանը,եթե այդքան համակրում է Ստալինին,նրա առաջին «ջութակահարներից» մեկին՝Միկոյանին եւ այլն,ապա նրանց նկարները,կիսանդրիները՝թող տանի եւ կանգնեցնի իր բնակարանում ,իր հայեցողությամբ,դա իր իրավունքն է,բայց ինչ՞ բարոյական իրավունք ունի՝իր նախասիրությունները հրամցնել Երեւանցիներին, եւ արդյոք՞ նա ընտրվել է Երեւանցիների քվեով։

  9. Nelli says:

    Ահաաա, Անուշը, Ինգան, Շուշանը,,,,,,,,,,,,,,,, Հիմա Երնջակյանը: Հաջորդն ով է տեսնես, էլ ում է սիրում ժողովուրդը??? Թող ամեն մեկը իր Հայրենիքի համար կարողանա անել նշածս մարդկանց թեկուզ 10%-@: Ա՛յ, եթե արած լինեին, երբեք իրենց թույլ չէին տա նման բառապաշարով գրելու:

    • Արսեն says:

      Սա իմ պատասխանն էր «հայրենասեր» և գործող համակարգի պաշտպանի՝ «դու ինչ ես արել, որ ուրիշներին քննադատելու իրավունք ունենաս?» հարցին։
      վերարտադրում եմ ամբողջությամբ…
      …«Ես չեմ ասում, որ ավելի լավ կկառավարեի երկիրը քան Լևոնը կամ Պուտինը, կամ եթե Ռոբերտի տեղը լինեի մարտի 1-ին 8հոգի կգնդակահարեի, ոչ թե 10..)))..
      Կամ եթե ես լինեի Լֆիկի տեղը՝ հիմա շաքարը 20 դրամով ավելի եժան կլիներ..)))..
      Ես ասում եմ, որ այդ մարդիկ ստեղծել են (ավելի շուտ՝ ոչ թե ստեղծել են, այլ փայփայել և գուրգուրել են կոմունիզմից ժառանգություն ստացած) «չընտրության» համակարգը։
      Դու գրում ես, «Պուտինյան Ռուսաստանում ամենալավ Պուտինը՝ Պուտինն է, եթե չես կարող Պուտինյան Ռուսաստանում Պուտինից ավելի լավ Պուտին լինել՝ ուրեմն ձայնդ կտրի»։ ( նույնը վերաբերվում է մնացած բոլոր տարբերակներին)։
      Բայց ընտրության հնարավորություն կա?
      Ես չեմ կարող Սերժից ավելի սերժ լինել, կամ Լֆիկից ավելի լֆիկ, ես ասում եմ՝ մի քանի իրար հաջորդող չկեղծված ընտրություն, և Սերժից, Պուտինից, Լֆիկից ավելի լավերը (որոնցից ոչ մեկը «Ես» չեմ) կլինեն համապատասխան տեղերում, ևվ համապատասխան ոլորտները կկառավարեն շատ ավելի եֆեկտիվ, և ամբողջ հասարակության համար շատ ավելի օգտակար…
      Առալկություններ ունես?…)))..»
      Հույս ունեմ, այլևս երբեք չհանդիպել մարդկանց լռեցնելու այդ, իբր-թե տրամաբանական, իրականում ստոր «կռուտիտ»ին։
      Պատկերացրու՝ համակենտրոնացման ճամբարում էսէսականը հարցնում է կալանավորին։
      -Դու ինչ ես արել, որ գազախցիկը լավ աշխատի, և մարդիկ կարճ ժամանակում առանց տանջվելու մեռնեն?։
      Կալանավորը ամաչելով պատասխանում է՝.
      -Ոչ մի բան։
      – Դե գնա գազախցիկ, և տանջվելով մեռի, ստոր անշնորհակալ։ Եդքան ենք կարողացել, ետքան ենք սարքել գազախցի կոնֆորտը…
      Ասում է իրենից գոհ և «ճիշտ» էսէսականը…))))…

  10. Spartak says:

    Ապրե՛ք, հարգելի Նելլի:Ողջունում եմ արդարամտությունդ:Որքան կուզենայի մարդիկ դուրս գային ծանծաղուտներից և մոլորյալի տպավորություն չթողնեին:Ինչ է նշանակում՝ Երնջակյանը արձանները թող իրենց տանը կանգնացնի:

    • Գալուստ Ենոքյան says:

      …կարծում եմ Երնջակյանի ու նրա նման Հյրենիքին «պատիվ բերողների» մասին…նման բաներ ասողներին Սիբիրի Գուլագներն էլ քիչ է…այնպես չէ հարգելի Սպարտակ կամ Nelli…չէ որ այդպես էր ընդունված Երնջակյանի պաշտպանած տարիներին… Էդ Երնջակյանին էլ կարծես դարձրել եք … Պելե…

  11. Vardan says:

    Ինչ է նշանակում Հայրենիքի համար է արելլլ…մարդիկ կատարել են իրենց գործը, ստացել են աշխատավարձ, պարգևներ ու հռչակ. Վերջ: Հայրենիքի համար միայն ազատագրական պատերազմի առաջին գծում կռվողներն էին, որ չգիտեին` 5 րոպե հետո ողջ են լինելու, թե ոչ: Հերիք է ամեն ինչ Հայրենիքի համար անել-չանելու վերածել: Թե Եվատեսիլին մասնակցելն էլ է Հայրենիքի համար: Հայրենիքը հերիք է արժեզրկենք: Այդ տրամաբանությամբ որ վերցնենք, ես էլ որ աշխատավարձ եմ ստանում, և դրանից եկամտահարկ եմ վճարում, ուրեմն Հայրենիքի համար եմ անում, դե լավ էլի…….

    • Nelli says:

      Վարդան ջան: Նախ, ազատամարտին մասնակցել ենք բոլորս, ազգովի, ամեն մեկս մեր տեղում ու մեր չափով: Խոսքս այն մասին է, որ նպատակաուղղված հալածանքի են ենթարկվում ճանաչված, հարգանքի ու փառքի արժանացած մարդիք, որի արդյունքը հենց քո ասած Հայրենիքն արժեզրկելը կլինի, եթե թույլ տանք, որ այդ հալածանքը շարունակվի: Թույլ չե՛նք տալու: «Խոսքի ազատությունն», ինչպես նաև մյուս բոլոր ազատությունները նաև մեծ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ է իր մեջ պարունակում:

      • Գալուստ Ենոքյան says:

        Հարգելի Nelli, էդ «թույլ չենք տալու» ձեր ՀՀԿ ի վերջին համագումարի ոգով էր ասված, ՄԱԼԱԴԷՑ… միքիչ տաշտակի…ու ստալինիզմ հոտն էլ… գալիս բայց ոչինչ…:
        Նման մի «ախպարական» պատմություն հիշեցի… մեր բարեկամներից մեկը մի «ախպար» դերձակի մոտ է գնում կոստյում պատվիրելու…տեսնում է նա անշուք է հագնված, հարցնում է բա վարպէտ էս…: Վարպետն ասում է կկարծիս չունիմ կոստյում, դասը հատ ունիմ , համա աս երգրիս մեջը չիպիտի հագնիմ… հիմա ձերն է …չեք թույլ տալու…իհարկե Չարենցին թույլ կտաք, բայց Երնջա….

      • Տիգրան says:

        էդ ֆորմատով ես չեմ մասնակցել ու չեմ մասնակցում

  12. Լավատես says:

    Ասում են, եթե դու նույնիսկ չես ուզում զբաղվել քաղաքականությամբ, քաղաքականությունը միեւնույնն է կզբաղվի քեզնով։ Դա վերաբերում է նաեւ մեր պետությանը, եթե մենք չմտնենք միջազգային քաղաքական, տնտեսական եւ ռազմական խաղի մեջ սեփական ծրագրերով ու միջոցներով, առաջընթաց չի լինի, իսկ միջազգային խաղացող լինելու համար պետք է համախմբել աշխարհի խելոք, հարուստ, հայրենասեր հայերին, որպեսզի արդյունավետ մրցակցենք խելքը գլխին պետությունների հետ։

  13. Կարո Մելիքյան says:

    Բայց շոումենները՝ թող զբավեեն իրենց հոգեհարազատ շոուբիզնեսով եւ չմտնեն իրենց համար անտեղյակ ոլորտներ,որոնց մասին նույնիսկ պատկերացում չունեն եւ երկրի կառավարումը վեր ածեն շոուի։Խայտառակություն։

  14. Արտակ says:

    Երբ արվեստագետը հիմարություն (ինգանուշի դեպքում բացահայտ ՍՈւՏ) է ասում, կամ գովում է երկիրը դատարկող «կառավարությանը», դա հայրենիքի վարկի վրա չի ազդում, բայց հենց էդ մասին բարձրաձայնում ես՝ ազդում է։

    Սա արդեն ոչ թե ծիծաղելի է, այլև ախտորոշում։

  15. Մարիամ says:

    Եթե Արա Երնջակյանը, նաև Շուշան Պետրոսյանը /ի դեպ, վերջինիս արվեստը շատ բարձր եմ գնահատում/, ինչպես նաև շատ այլ արվեստագետներ ու քաղաքացիներ զբաղվեին յուրաքանչյուրն իրենց գործով, այլ ոչ թե անպոչ դգալի նման ամեն տեղ քիթները խոթեին, մեր երկրում նման պատկեր չէր լինի:

  16. Hakob says:

    Արամ ու մնացած փոքրամասնություն:
    ամեն մի այսպիսի “վերլուծույթունից” հետո դուք դառնում եք ավելի ու ավելի փոքրամասնություն, ինչը կոնկրետ իմ համար շատ ուրախալի է:

    Ինչքան էլ տարօրինակ հնչի շատերի համար, բայց դուք, տարբեր արսենները ու ենոքյանները համատեղ ուժերով բավականին ազգօգուտ գործ եք անում:
    Շարունակեք նույն ձևի “վերլուծել” ու կրիտիկայի ենթարկել, ինչի արդյունքում մեր ազգը ավելի ու ավելի է համախմբվում իրական ազգային-պետական կենտրոնի շուրջը:

    Մեր ազգին- բարի վայրէջք մոտալուտ Ռուսական Կայսրություն իր Հակաօդային Պաշպանական համակարգերով:
    Ամեն:

    • Արսեն says:

      Ամենաուժեղը «տրամաբանության» մեջ այն էր, որ «ազգային-պետակկան» կենտրոնի շուրջը համախմբվելը տանում է Կայսրություն իր Հակաօդային Պաշպանական համակարգերով..)))..
      Ավելի նպաստելու համար քո ցանկություններին՝ ասեմ, որ ոչ միայն… նաև Միկոյանի, Ստալինի արձաններով, ԿԳԲ-ով (կամ այլ անվանմանբ), աքսորներով, բանտերով…
      Բարով տեղ հասնես…)))…

  17. Արտակ says:

    Hakob, կամ, եթե քեզ ավելի հաճելի է, Яков.

    Կողմնորոշվի, հիմա ազգային-պետականի կողմի՞ց ես, թե ռուսականի։

    Եթե 2-րդի, ասում են հատուկ այդպիսի մարդկանց համար հիմա լավ հեշտացրել եմ «ռուս դառնալը»։

    Դարձիր, առանց իմ պետության առանց այդ էլ մաշված անկախությունը ոչնչացնելու։

  18. Hayk says:

    Պ Աբրահամյան, էնքան,ինչքան որ զոմբիացված է հայկական լրագրությունը վերջին տարիներին,ու փորձ է անում զոմբիացնել նաև ընթերցողին, Ստալինը երազել անգամ չէր կարող: Ձեզ զոմբիացրել են, արգելել են խոսել ուրիշ թեմաներից(նայենք ինտերնետը) Դուք բոլորդ ամեն օր, անդադար նույն բանն եք փորձում լցնել մարդկանց ուղեղը,նույնը, նույնը: Ամեն օր: էլի նույնը,,,,,,,,,,Դոփում եք ու դոփում տեղում:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Տարօրինակ է, որ ամերիկացի իմպերիալիստներն ու հուդամասոնները չեն արգելում ինձ հրապարակել Պուտինի երկրպագուների ուշունցներն իմ հասցեին:

  19. Hayk says:

    Հա, մեկ էլ մի շատ կարևոր նկատառում—- մի խաբնվեք ֆորումներում եղած արձագանքներին, իրենց կյանքով բավարարված, գոհ մարդիք, հիմնականում (90%) չեն մասնակցում ֆորումներին, նրանք կամ չեն կարդում, կամ կարդում անցնում են անտարբեր:

    • Արսեն says:

      Փաստորեն պայմանները Ֆրանսիայից լավ են..)))… Ես էլ ասում եմ այդ ինչպես է լինում, որ ՀՀԿ-ն հաղթում է բոլոր ընտրություններում, իսկ այստեղ ընտրությունները ամեն անգամ հիմնովին փոխում են ընտրյալների կազմը՝ բոլոր մակարդակներում (վերընտրվելը համարվում է մեծ հաջողություն)։ Բնական է, ֆրանսիացիների ընդհամենը 44%-ն իրենց կյանքով բավարարված և գոհ…)))..
      Գնամ, Հայաստանի դեսպանատան դիմաց Հայաստան արտագաղթելու ցանկություն ունեցող ֆրանսիացիների հերթը նայեմ..))).. քեզ էլ խորհուրդ եմ տալոիս վրանների ավաններ նախապատրաստես՝ հեսա սոված և դժգոհ ֆրանսիացի փախստկանները լցվելու են քո երկիրը…)))..

      • Կարապետ says:

        Իր երկիրը ռուսական կայսրությունն է, այնտեղ դժվար թե լցվեն:

        • Արսեն says:

          Չի իմացվի… Հեսա, ֆրանսիական ֆաշիստները («հայրենասերները») հաղթեցին եվրոպառլամենտի ընտրություններում։ Միակ հույսներս այն է, որ ֆաշիստական ինտերնացիոնալ չի ստացվում, ամեն երկրի «հայրենասեր» վերմակը ձգում է միայն իր վրա (հենց դա է նացիոնալիստի գոյության իմաստը)։։
          Այդ տեսակետից զարմանալի է, որ հայկական ֆաշիստները («հայրենասերները») և ռուսական ֆաշիստները («հայրենասերները») ասում են նույն բանը..))).. Ինչը հիմք է տալիս մտածելու, որ հայկական «հայրենասերները» իրականում կեղծ են։
          Դրանք Սովետական ֆաշիստ («հայրենասեր») են …

  20. David says:

    Պետք չէ տրտնջալ :Խորհրդային միության ուրվականն է խառնել հայի միտքն ու հոգին:Դա հայիզմի համար կիսափրկություն կլիներ, հանգիստ եղեք, սխալի գետը երկրորդ անգամ չեն մտնում գլոբալ մտածողները:Փրկություն չի լինի, անցյալը չի կրկնվի, փրկչի հովանոց պարզող չի լինի:Ազգային պետություն երազողները թափառախմբով են սլանալու դեպի նախնիների խաչագողաց արահետներ:Շատ կերազեն, որ ռսի թևի տակ լինեն, անցյալի վերադարձ լինի:Ոչ, չի լինի, ոչ ոք չի գնա ինքնասպանության և ոչ մի նստակյաց բոշայի համար:Ռուսն իրավունք ունի լինելու և կլինի առանց ավելորդ ինքնազոհողության:Տիեզերքի դատապարտվածին փրկություն չկա:Թեման փակ է, հայիզմն է վերակենդանացնում:Ամեն ինչ մի կողմ, գալիքը փայլուն է, մարդկության համար, ոչ մարդանմանի, բայց հայ իրականության մեջ մի կերպար կա, որ առեղծվածի նման է, Ժիրայր Սեֆիլյան…Հային էսքան ոգի…Ափսոս տղա, որ ազգ չունի:Ոգի է, էներգիա, պայքար, արդարամտություն, անձնազոհություն:Նրա նման հարյուրը լիներ, չէր վերանա էս ազգը: Ափսոս տղա, որ մեռած հոգիների քաղաքի Թոմի պես…

  21. Գայանե says:

    “…Խոսքն այստեղ, այսպես ասած, «ստալինյան դեղատոմսի» մասին է` գնդակահարվելու վախը մարդուն ավելի օրինապաշտ է դարձնում: Դա պատրանք է` վախը մարդուն դարձնում է կամազուրկ, կառավարվող, բայց դա ոչ թե օրինապաշտության, այլ զոմբիացման ճանապարհ է…”Ա.Ա.

  22. Hayk says:

    Ես հետևյալ լուծումն եմ առաջարկում– Երևանում կանգնեցնենք մյուս՛ Արտեմ Միկոյանի արձանը, լեգենդար կոնստրուկտորի, նրա ստերծած ՄԻԳ-երը անգերազանցելի են:

    • Արսեն says:

      Ես Էլ առաջարկում եմ՝ կանգնեցնել Միկոյանի պապի արձանը, տաղանդավոր կառապան էր…))).. Նրա վերցրած պավառուտները երկու ձիով՝ մինչև հիմա, ոչ մի կառապան չի վերցրել ..)))…
      Ւնչպես նաև Ստալինի քրոջ մեծ տղայի, և Բերիայի մորաքրոջ թոռան արձանները անպայման պետք է կանգնեցնել…)))…

  23. Spartak says:

    Ես էլ առաջարկում եմ՝ եկեք բոլորս իրար գնդակահարենք ու պրծնենք: Ուզում ես մի բան ասել, պատասխանի սկիզբը ձևակերպվում է այսպես՝ ձեր ՀՀԿ-ն և այլն: Իրենց հերն էլ անիծած՝ ես մտածում եմ, որ առանց լավատեսության ազգը հիվանդանում է /գիտեմ, պիտի ասեք, որ վաղուց հիվանդ է/, հա, բայց ելքը անընդհատ դժգոհելը հո չի՞:Այսօր կարդացի ինձ անծանոթ Խուրշուդյանի հոդվածը, ուր ասում էր, որ ինքը ուրախ կարող է լինել, բայց ոչ հպարտ, որ հայ է:Ի՞նչ է մտքինը, չհասկացա, ո՞վ դժգոհ չէ, բոլորս մի կողմ դնենք հպարտության զգացումը, որն ունենք ոչ թե այսօրվա համար, այլ մեզ մեր անցյալն է այդպիսին դարձրել: Մատաղ սերնդին էլ զրկենք այս զգացումից ու անցնենք մեզ կործանող վտանգավոր այլ արժեքների:Հարգելի Խուրշուդյան, ձեր այս մտքերից Շարմազանովը երբեք վատ չի զգա, ընդհակառակը՝ կուրախանա:

Պատասխանել Արտակ

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031