Մայիսի 31-ին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Mix Battle Fest 2014» փառատոնը, որի մասնակիցները կմրցեն փողոցային վորքաութ, սպորտային մարմնամարզություն, պարկուր, բրեյքդանս, կապոեյրա եւ արմռեսթլինգ մրցաձեւերում:
Այդ առիթով այսօր հրավիրված ասուլիսում փառատոնի կազմակերպիչները ներկայացրին փառատոնի նպատակները:

Իսկ «Երեւան 2.0» նախագծի զարգացման գծով ղեկավար Գայանե Մանուկյանը հավելեց, որ այս նախագծի հիմնական ուղղությունը կապված է մայրաքաղաքում միջավայր փոխելու, Երեւանը հենց իր բնակիչների համար ավելի հետաքրքիր դարձնելու հետ, որպեսզի երիտասարդները ներգրավվեն քաղաքային որոշակի պրոցեսների մեջ: «Երբ նայում ենք այլ մայրաքաղաքների կենսակերպին, հասկանում ենք, որ երիտասարդները ներգրավված են նման գործընթացներում: Եվ երբ մեզ առաջարկեցին աջակցել այս նախագծին, ողջունեցինք ու սիրով համաձայնեցինք: Առողջ ապրելակերպը մեր կարծիքով ապագա Երեւանի իսկական ապագան է: Ուզում ենք, որ Երեւանում երիտասարդների համար հարթակներ ստեղծվեն, որպեսզի նրանք անվճար զբաղվեն սպորտով: Փառատոնի ընթացքում ուզում ենք տեսնել, թե մեր երիտասարդները դրանով որքանով են հետաքրքրված», – ասաց նա:

Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































