Լրահոս
Օրվա լրահոսը

«Միքս Բաթըլ Ֆեսթ» փառատոնը կարող է փոխել միջավայրը Երեւանում

Մայիս 29,2014 15:53

Մայիսի 31-ին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Mix Battle Fest 2014» փառատոնը, որի մասնակիցները կմրցեն փողոցային վորքաութ, սպորտային մարմնամարզություն, պարկուր, բրեյքդանս, կապոեյրա եւ արմռեսթլինգ մրցաձեւերում:
Այդ առիթով այսօր հրավիրված ասուլիսում փառատոնի կազմակերպիչները ներկայացրին փառատոնի նպատակները:

OLYMPUS DIGITAL CAMERA«Հայաստանի Սթրիթ Վորքաութ եւ Սթրիթ Լիֆթինգի ֆեդերացիա» հ/կ համահիմնադիր Արթուր Հարությունյանի խոսքերով փառատոնի նպատակը առաջին հերթին երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպը պրոպագանդելն է, բոլոր օլիմպիական եւ ոչ օլիմպիական, անգամ` փողոցային ու բակային մարզաձեւերը մեկ տանիքի տակ հավաքելը, երիտասարդներին համախմբելը, բայց ոչ թե ինչ որ շահի, այլ ընդհանուր գաղափարը առաջ տանելու համար:

Իսկ «Երեւան 2.0» նախագծի զարգացման գծով ղեկավար Գայանե Մանուկյանը հավելեց, որ այս նախագծի հիմնական ուղղությունը կապված է մայրաքաղաքում միջավայր փոխելու, Երեւանը հենց իր բնակիչների համար ավելի հետաքրքիր դարձնելու հետ, որպեսզի երիտասարդները ներգրավվեն քաղաքային որոշակի պրոցեսների մեջ: «Երբ նայում ենք այլ մայրաքաղաքների կենսակերպին, հասկանում ենք, որ երիտասարդները ներգրավված են նման գործընթացներում: Եվ երբ մեզ առաջարկեցին աջակցել այս նախագծին, ողջունեցինք ու սիրով համաձայնեցինք: Առողջ ապրելակերպը մեր կարծիքով ապագա Երեւանի իսկական ապագան է: Ուզում ենք, որ Երեւանում երիտասարդների համար հարթակներ ստեղծվեն, որպեսզի նրանք անվճար զբաղվեն սպորտով: Փառատոնի ընթացքում ուզում ենք տեսնել, թե մեր երիտասարդները դրանով որքանով են հետաքրքրված», – ասաց նա:

OLYMPUS DIGITAL CAMERAԱսուլիսի ավարտին Aravot.am-ի առաջարկով Արթուր Հարությունյանը եւ «Hay Men’s» պարկուրիստների դպրոցի եւ թիմի ղեկավար, դերասան եւ կասկադյոր Արտաշ Կարապետյանը փողոցում պարկուրի մի հնարք ցույց տվեցին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031