Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Ջուլֆալակյանը մնացել է Իտալիայում

Հունիս 02,2014 17:21

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը Սասարիում ավարտված միջազգային հեղինակավոր մրցաշարի ավարտից հետո թիմին ճանապարհել է Երեւան, իսկ ինքը մնացել Իտալիայում: Նա մի որոշ ժամանակ այնտեղ կհանգստանա ու վերադառնալով` կլծվի իր գործին:

Հիշեցնենք, որ վերջերս Լեւն Ջուլֆալակյանը Ծաղկաձորում հավաքականի հետ ուսումնամարզական հավաքի օրերին գլխապտույտներ էր ունեցել եւ շտապ օգնության մեքենայով տեղափոխվել Երեւանի «Նաիրի» բժշկական կենտրոն: Բարեբախտաբար, նրա առողջական վիճակը բժիշկները նորմալ են գնահատել, սակայն խորհուրդ են տվել մի փոքր հանգստանալ ամենօրյա գերծանրաբեռնված աշխատանքից:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30