Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը կարևորել է կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարում Իտալիայի առաջավոր փորձը

Նոյեմբեր 13,2026 11:54 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի գլխավորած պատվիրակությանը։

Պատվիրակության կազմում էին նաև Իտալիայի Հանրապետության փոխդեսպան Անդրեա Պեդուտոն և կարաբիներների փոխգնդապետ, Հարավային Կովկասի տարածաշրջանում Իտալիայի Հանրապետության դեսպանության ոստիկանության կցորդ Անդրեա Չիլենտոն։

Արթուր Նահապետյանը, կարևորելով կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարում Իտալիայի առաջավոր փորձը, ընդգծել է դեռևս 2023 թվականին Հակակոռուպցիոն կոմիտեի և Իտալիայի ֆինանսական գվարդիայի միջև ստորագրված հուշագրի շրջանակում ձևավորված համագործակցությունն առավել ընդլայնելու և ամրապնդելու անհրաժեշտությունը։

Կոմիտեի նախագահը, վկայակոչելով իրավապահ ոլորտում իտալացի գործընկերների հետ վերջին տարիներին իրականացվող արդյունավետ աշխատանքը, համոզմունք է հայտնել, որ առկա են բոլոր նախադրյալները՝ սերտ համագործակցային կապեր հաստատելու նաև Իտալիայի՝ կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարող մյուս իրավապահ մարմինների հետ։

Դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին իր հերթին կարևորել է Կոմիտեի հետ համագործակցության դրական արդյունքները, ինչպես նաև ընդգծել Հարավային Կովկասի տարածաշրջանում Իտալիայի դեսպանության ոստիկանության կցորդի նշանակման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցության հետագա զարգացմանն ու արդյունավետության բարձրացմանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համար վերապատրաստման և փորձի փոխանակման նոր ծրագրերի իրականացման հնարավորություններին՝ այդ գործընթացում կարևորելով իտալացի գործընկերների աջակցությունը։

Հակակոռուպցիոն կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30