Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աղայան. «Քառյակը գործում է Ռոբերտ Քոչարյանի ռեւանշիստական ծրագրերին համահունչ» (տեսանյութ)

Հունիս 26,2014 11:56

 «Բավական բարդ ներքաղաքական իրավիճակ է նաեւ այն առումով, որ նախկին բոլոր գործընթացներն ավարտվեցին եւ պարզ չէ թե ի՞նչ կարող է լինել աշնանը: Ամռանը կարծես ընդմիջում է լինելու»,- այսօր «Երկու երես» մամուլի ակումբում, խոսելով ներքաղաքական զարգացումների մասին, ասաց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը:

Aravot.am-ի խնդրանքով անդրադառնալով խորհրդարանական քառյակի`ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ Ժառանգություն, 12 պահանջներին եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին, որտեղ արծարծված մտահոգությունները համահունչ են քառյակի պահանջներին, Արմեն Աղայանը կարծիք հայտնեց, որ քառյակը վաղ թե ուշ կհամագործակցի Ռոբերտ Քոչարյանի հետ, քանի որ քառյակի գործունեությունն ի սկզբանե համահունչ էր Քոչարյանի ռեւանշիստական ծրագրերի հետ: Այլ մանրամասները` քիչ ուշ`տեսանյութում:

Ովքե՞ր եւ ինչպե՞ս կարող են Հայաստանում լուծել ներքաղաքական խնդիրները`հարցի շուրջ տեսակետ հայտնելով՝ Արմեն Աղայանն ասաց, որ խնդիրն այն է, որ մեր կուսակցությունները քաղաքական կազմակերպություններ չեն, դրանք «հաճախ բիզնես ընկերություններ են, մեկ հոգու պատկանող քաղաքական ՍՊԸ-ներ», որոնք չունեն ներքին ինքնավարություն, տարբեր տեղերից են ֆինանսավորվում: Բոլոր ձախողումների պատճառը Արմեն Աղայանը դա է համարում:

«Ես այսօր մեծ վստահությամբ կարող եմ գնահատել, որ մոտ ապագայում Հայաստանում որեւէ փոփոխության կարող է հասնել այն քաղաքական ուժը, որն օժտված կլինի ինքնուրույնությամբ եւ գործընթացները կտանի թափանցիկ: Որի անդամները ոչ թե աշխատավարձ կստանան, այլ անդամավճար կվճարեն»,-ասաց Աղայանը: Այս առումով «Հայազնը» սեպտեմբերին պատրաստվում է օրինակ ցույց տալ: Մեր զրուցակիցն ասաց, որ ուրախությամբ նկատել են, որ նման հակում ունեն նաեւ նոր ստեղծվող քաղաքական միավորներ, ու հանգամանքները Հայաստանում նպաստավոր են նման գործունեության համար:

«Կուռք, ռեւանշիստ ղեկավարներով քաղաքական կազմակերպությունները այլեւս որեւէ հեռանկար չեն ունենալու: Տեր-Պետրոսյանի եւ Րաֆֆի Հովհանիսյանի տապալումները դրա վառ ապացույցն են»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30