Արցախի Քաշաթաղի շրջանի Լեռնահովիտ/նախկին Եզնագոմեր/ համայնքը բաղկացած է Լեռնահովիտ, Սպիտակաջուր և Շրվական գյուղերից: Համայնքի դպրոցը, որտեղ սովորում են մոտ 30 աշակերտ, գործում է Լեռնահովիտում: Դպրոցի շենքը գտնվում էր ոչ բարվոք վիճակում: ԱՄՆ-ում գործող «Հայրենասեր» կազմակերպության համանախագահներ՝ ամուսիններ Նելլի Մարտիրոսյանը և Ստեփան Սարգսյանը կազմակերպեցին դրամահավաք և նախաձեռնեցին շենքի վերակառուցումը: Եվ ահա հունիսի կեսերից սկսվել է շինարարությունը:
Հուլիսի 24-ին այցելեցի Լեռնահովիտ, ծանոթացա կատարված աշխատանքներին: Նախկին անշուք շենքի փոխարեն արդեն բոլորովին նորոգված շենքը հեռվից էլ է աչքի ընկնում: Փոխվել է շենքի տանիքը, պատուհանները, դռները, որոշ սենյակներում՝ հատակը, առաստաղը: Նորացվել են պատերը, սանհանգույցը միացվել է շենքին/նախկինում գտնվում էր մոտ 60մ հեռու/:

Քանի որ համայնքում ընդհանուր ցանցից առայժմ էլեկտրական հոսանք չկա, շինարարության համար առաջին օրվանից օգտագործել են դիզելային շարժիչով հոսանքասարք: Շինարարության պատասխանատու Արտակ Ավետիսյանը տեղեկացրեց, որ մասնագետները հիմնականում Երևանից են, իսկ բանվորները տեղից: Այդ պահին 4 ծեփագործ վարպետ ներսի պատերն էին հարթեցնում:
Կարդացեք նաև

Հուսանք շինարարները կհասցնեն ժամանակին հանձնել դպրոցի շենքը բոլորովին նորոգված ու բարեկարգ:
Նոր մանկապարտեզ Մոշաթաղում

Նախակրթարանն ապահովված է գույքով, համապատասխան տարածքով, խոհանոցային սպասքով, կենցաղային սարքավորումներով: Կարգավորված է սննդի հարցը: Ծնողները վճարելու են վարձավճարի կեսը՝ 6000 դրամ, իսկ 3 և ավելի երեխա ունեցողները՝ 25 տոկոսը: Առայժմ շրջանում գուրում են 1 պետական և 1 բարեգործական մանկապարտեզ շրջկենտրոն Բերձորում և Քարեգահում: Մոշաթաղինը երրորդն է: Շուտով կավարտվի նաև Կովսական քաղաքում կառուցվող մանկապարտեզի շինարարությունը:
Զոհրաբ Ըռքոյան


















































