Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանում գտնվող այգեպարցին հեռուստատեսությամբ է իմացել իր տան այրվելը

Օգոստոս 12,2014 16:31

Տեղեկացրել ենք, որ օգոստոսի 10-ին ադրբեջանական գնդակոծության հետեւանքով սահմանամերձ Այգեպար գյուղում այրվել են Արշալույս Գեւորգյանի եւ Վանո Վարդազարյանի երկհարկանի տները՝ գույքի հետ միասին:

Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանն ասաց, որ Վանո Վարդազարյանի ամուսնացած աղջիկը Ռուսաստանում է բնակվում: Վ. Վարդազարյանը եւ նրա կինը Ռուսաստան են գնացել թոռնիկի կնունքին մասնակցելու համար: Վանոն Ռուսաստանում հեռուստատեսությամբ է իմացել իր տան այրվելը:

Տավուշի մարզպետարանից հայտնում են,որ մարզպետ Հովիկ Աբովյանի նախաձեռնությամբ եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ այգեպարցի 2 ընտանիքների բնակարանային խնդիրը լուծվել է, նրանց համար ձեռք են բերվել 3 սենյականոց բնակարաններ՝ համապատասխան գույքով:

Անդրանիկ Այդինյանից տեղեկացանք, որ ադրբեջանական գնդակոծության հետեւանքով տնազուրկ դարձած 2 ընտանիքների համար Այգեպարի բազմաբնակարան շենքում բնակարաններ են գնվել: Դրանց տերերն ապրում են Երեւանում:

Արշալույս Գեւորգյանը մեզ ասաց, որ հրդեհից հետո հաջողվել է փրկել միայն իրենց հին, 1976թ. արտադրության «Ժիգուլին»: Նա հայտնեց, որ ինքը տեսել, հավանել է նոր բնակարանը, վաղը այնտեղ կմիացնի բնական գազի, էլեկտրաէներգիայի եւ ջրամատակարարման սնուցումը: Արշալույսն ասաց, որ իրենք այլեւս հարեւաններին նեղություն չեն տա, նրանց տանը չեն գիշերի:

Արշալույս Գեւորգյանը ապրում է կնոջ եւ 52-ամյա որդու հետո, ով մանկուց 2-րդ խմբի հաշմանդամ է: Այգեպարի գյուղապետը խնդրին արագ լուծում տալու համար շնորհակալություն հայտնեց մարզպետ Հովիկ Աբովյանին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031