Լրահոս
Օրվա լրահոսը

Տոնը բոլոր գորիսեցիներինն էր (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 21,2014 15:28

Goris 34«Իմ անունը Հայաստան է»,-ասում են Գրիգոր Տաթևացու անունը կրող հրապարակում հավաքված մեծ ու փոքր գորիսեցիները: Նրանք հրապարակ են եկել միասին նշելու հայոց անկախության 23-րդ տարեդարձը: Միջոցառումը բացում են Գորիսում տեղակայված զորամասի զինվորները` իրենց խրոխտ քայլքով:

zinvorner zinvorner1Ներկաներին Անկախության տոնի առթիվ շնորհավարում են սպան ու զինվորը,  հոգևորականը,Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը  և ասում, որ երբեք չարի սերմը  բույն չի դնի հայոց հողում, քանզի հայոց հողը պաշտպանում են արի զինվորները, հայ ժողովուրդը, որը միշտ եղել է զինվորի կողքին, վահան է եղել նրան, և մասնավորապես գորիսեցիները: Հայ- ադրբեջանական հակամարտության ժամանակ թուրքը  որոշել էր թեյ խմել հանրահայտ գորիսեցի Ուդու տան պատշգամբում: Սակայն նրա ախորժակը փակեցին հայ մարդու ուժն ու հայրենասիրությունը:

erexanerdroshov balikseptemberi 21Այնուհետև հրապարակում իրենց մարտունակությունն  են ցուցադրում զորամասի զինվորները: ՈՒ նաև քաղաքի Վազգեն Սարգսյանի անունը կրող թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատության սաները: Նրանք մրցման մեջ են մտել զինվորների հետ. պարան են ձգում: Չէ, այս փոքրիկները նույնպես ուժեղ են, վկան` պարան ձգելը, ուր   երեխաները կարողանում են «դիմադրել»  զինվորներին: Ուրեմն, այսօրվա զինվորները արժանի փոխարինողներ ունեն: Հերթով հայոց անկախության 23-րդ տարեդարձը յուրովի շնորհավորում են քաղաքի նախադպրոցական ուսումնական բոլոր հաստատությունները` երգով, պարով:

Տոնը Գորիսում դարձել էր բոլորինը: Մարդիկ այցելում էին նաեւ Գորիսի քաղաքային պատկերասրահում բացված Մարտուն Զաքարյանի անհատական ցուցահանդեսը, որը ներկաներին մեկ անգան ևս հավաստեց հայ մարդու ստեղծագործ մտքի պոռթկումների մասին:

  Ալվարդ Մեսրոպյան

 Գորիս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930