Վերջին 2 օրում ձյան առատ տեղումների հետևանքով Գորիսի և Սիսիանի բնակավայրերի ճանապարհներին երթևեկությունը կաթվածահար էին արել էլեկտրական հաղորդալարերի վրա ընկած և վնասած բազմաթիվ ծառեր։
Արդյունքում՝ Սյունիքի մարզի մի քանի բնակավայրեր հոսանքազրկվել էին։ Ներքին գործերի նախարարության Սյունիքի մարզային փրկարարական ստորաբաժանումների ծառայողները լարերի վրայից հեռացրին ծառերը՝ ճանապարհների երթևեկելի մասից դրանք տեղափոխելով այլ տարածքներ։
Տեղացած առաջին ձյունը ցույց տվեց, որ մարզում՝ մարզպետի աշխատակազմը, համայնքային իշխանությունները, փրկարարները, ճանշինընկերությունների ներկայացուցիչները («Գրին Ռոդ», «Ոսմար»), պարեկները միասնական աշխատանքով ի վիճակի են հաղթահարել առաջին փորձությունը։
Հուսանք, որ հետագայում նույնպես համակարգված աշխատանքը կշարունակվի, ու ձնառատ օրերին ոչ մեկը այլ հաստատության վրա չի բարդելու իր գործառույթը։
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ առանց մեկնաբանության։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ




























































