Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ

Սեպտեմբեր 21,2014 15:41

Շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ: Տոն, որին մենք հասել ենք երկար տարիների պայքարի ու հայ ժողովրդի անկոտրում կամքի շնորհիվ:

Մեր նորանկախ հայրենիքի յուրաքանչյուր քաղաքացի պետք է հպարտությամբ և մեծ արժանապատվությամբ կրի անկախ Հայաստանի քաղաքացի լինելու պատիվը՝ ձգտելով իր հնարավորությունները, գիտելիքները և մասնագիտական կարողություններն ի նպաստ ներդնել հանուն մեր հայրենիքի հետագա զարգացման:

Հայաստանի անկախությունն այն գաղափարն է, որին ձգտել են մեր հայրերն ու պապերը, որի համար մարտնչել են մեր եղբայրները և որի պահպանումը ներկա սերնդի սուրբ գործն է: Ես վստահ եմ, որ յուրաքանչյուրս մեր նվիրվածությամբ և լավ աշխատանքով կկարողանանք ապահովել և պահպանել մեր հայրենիքի զարգացումը կյանքի բոլոր ոլորտներում:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս, և կեցցե՛ անկախ Հայաստանի Հանրապետությունը:

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930