Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախության տոնի առթիվ Ներքին գործերի նախարարության մի շարք ծառայողներ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով

Սեպտեմբեր 21,2026 21:12 Share

Անկախության տոնի կապակցությամբ, Վարչապետի միջնորդությամբ և Նախագահի հրամանագրով, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար ՆԳ նախարարության մի շարք ծառայողներ արժանացել են պետական բարձր պարգևների։

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով։

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով պարգևատրվել են․

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Ոսկանյանը,

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արտակ Գուրջանյանը,

ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հատուկ սպառազինության և մարտավարության գնդի 1-ին գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Ռաֆիկ Ալոյանը,

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի ավագ պարեկ, ոստիկանության ավագ լեյտենանտ Հեղինե Լոռյանը,

Երախտագիտության մեդալով.

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Վարդան Մաթևոսյանը,

ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Գևորգ Գալստյանը,

ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ջրասուզակ Վահե Մելքոնյանը:

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930