Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ խորհրդարանականները հանդիպել են Չեխիայի Սենատի նախագահի հետ

Սեպտեմբեր 26,2014 21:18

Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 26-ին հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի սենատի նախագահ Միլան Շտեխի հետ:

Կողմերը գոհունակությամբ նշել են, որ երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են: Նրանք կարևորել են միջխորհրդարանական կապերի ամրապնդումն ու հետագա խորացումը:

ԱԺ փոխնախագահ ԷդուարդՇարմազանովը Միլան Շտեխին առաջարկել է Չեխիայի խորհրդարանում քննարկել Հայոց Ցեղասպանության դատապարտման հարցը: Նա Չեխիայի Սենատի նախագահին հրավիրել է մասնակցելու ապրիլի 22-23-ը Երևանում անցկացվելիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» խորագրով համաշխարհային համաժողովին:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաևԼՂ հակամարտությանը՝ նշելով, որ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից են:

 

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930