Լրահոս
Օրվա լրահոսը

Չեխիան առաջիններից էր, որը TikTok-ը պաշտոնապես ճանաչեց որպես ռիսկ. Ադամ Զբեյչուկ. Region Monitor

Նոյեմբեր 10,2026 13:14 Share
Աջակցեք aravot.am-ին

Region Monitor. Չեխ փորձագետ ԱԴԱՄ ԶԲԵՅՉՈՒԿԸ այս հարցազրույցում խոսում է ոչ միայն սոցցանցերի միջոցով արտաքին ազդեցությունների, այլեւ այն մասին, որ սոցցանցերում գրագետ արշավները կարող են իրական հաջողության հասցնել ընտրություններում։

–  Ինչպե՞ս են ձեր երկրում գործնականում դրսեւորվում արտաքին տեղեկատվական մանիպուլյացիան և միջամտությունը (FIMI), հանրային կարծիքի վրա ազդելու այլ ձեւերը: Ի՞նչ դեր ունեն սոցցանցերը նման հիբրիդային հարձակումներում և դրանց դեմ պայքարում:

Ա. Զ. – Կարծում եմ՝ այստեղ կարծիքները տարանջատվում են: Շատերն են մեղադրում հատկապես Ռուսաստանին, որ օգտագործում է «տրոլների ֆերմաներ» սոցմեդիայի միջոցով քաղաքական իրավիճակը ապակայունացնելու նպատակով: Բայց շատ քիչ են փաստաթղթավորված դեպքերը, երբ կարող ես մատնանշել և ասել. «Ահա, մենք նրանց բռնեցինք հանցանքի վայրում, և դրա ապացույցը կա»:

Մենք, անշուշտ, ունենք հաստատություններ, որոնք պետք է զբաղվեն այդ միջամտությունների բացահայտմամբ, կա՛մ BIS-ը (Անվտանգության տեղեկատվական ծառայություն –խմբ.), կա՛մ NUKIB –ը (Կիբեռ և տեղեկատվական անվտանգության ազգային գործակալություն – խմբ.)։ Չեխիայի Հանրապետությունը կարծես առաջին երկրներից էր, որը TikTok-ը պաշտոնապես ճանաչեց որպես ռիսկ: Ուստի, եթե անվտանգային տեղեկատվությանը հասանելություն ունեցող մարդ եք, կամ եթե ղեկավարում եք մի ընկերություն, հաստատություն, որը կապ ունի դրա հետ, պետք է հավելյալ զգուշավորություն ունենաք, եւ, օրինակ, TikTok չներբեռնեք այն հեռախոսի մեջ, որն օգտագործում եք նաեւ անվտանգության հետ կապված տեղեկատվոիթյուն ստանալու համար։

Բայց մյուս կողմից, կարծում եմ, որ մինչեւ բոլորովին վերջերս իշխանություն ներկայացնող, իսկ հիմա ընդդիմադիր դարձած գործիչներից շատերը, նվազեցնում էին այս խնդրի նշանակությունը, իսկ հաստատությունները, որոնք պետք է կառավարությունը ստեղծեր այդ ազդեցությունները բացահայտելու եւ չեզոքացնելու համար, այդպես էլ իրապես չհաջողեցին։ Ներկայիս կառավարությունում էլ կան մարդիկ, որոնց ընդդիմախոսներից շատերը ռուսական ապատեղեկատվական շրջանակների հետ կապված անձ են համարում։

Այնպես որ, նրանք հաստատ շատ բան չեն անի այդ ազդեցությունը կասեցնելու համար: Բայց ինչպես նշեցի, շատ քիչ են փաստաթղթավորված դեպքերը, որոնց միջոցով կարող ես ապացուցել որևէ հստակ կապ: Եվ ճիշտ է, որ ինչպես և այլ երկրներում, մենք ինքներս էլ կարող ենք մեր ապատեղեկատվական ցանցերը ծավալել, ելնելով՝ կա՛մ ֆինանսական , կա՛մ քաղաքական շահից:

Եվ այն փաստը, որ ներգաղթի, Ուկրաինայի դեմ պատերազմի ու այլ թեմաներով ապատեղեկատվական արշավները, թեժ քննարկումները համընկնում են ռուսական շահերի հետ, ամենեւին չի նշանակում, թե դրանք ֆինանսավորվում են ռուսների կողմից: Դա պարզապես ձեռնտու է նրանց:

Պետք չէ ամեն ինչում տեսնել ռուսական հատուկ ծառայությունների ազդեցությունը, քանի որ, ցավոք, մենք ինքներս ենք մեզ հետ այդպես վարվում:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել