Ռեստորանային համալիրի տարածքում պահվող արջը վանդակից դուրս է եկել
Հոկտեմբեր 21,2014 10:33
Արջին վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
Հոկտեմբերի 21-ին, ժամը 09.23-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող «Թփուտներ» ռեստորանային համալիրի տարածքում պահվող արջը վանդակից դուրս է եկել. արջին վնասազերծելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
ՀՀ ԱԻՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: