Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞ւմ ձեռքերում է գյուղատնտեսության ապագան»

Հոկտեմբեր 22,2014 10:26 Share
Աջակցեք aravot.am-ին

Հոկտեմբերի 11-31-ը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը անցկացնում է գյուղատնտեսական համատարած հաշվառում: Այն անցկացվում է «Գյուղատնտեսության ապագան ձեր ձեռքերում է» կարգախոսով: Ընտրված հաշվարարները համապատասխան հրահանգավորում են ստացել: Նրանք մտնում են գյուղացիների տներ եւ հարցաթերթիկներ լրացնում: Հարթաթերթիկները բավական մեծ են, դրանցում բազում հարցեր կան:

Հաշվարարներից մեկը, ով չցանկացավ, որ իր անունը հրապարակվի, գործընթացի մասին հետաքրքիր մանրամասներ հաղորդեց: Նրա վկայությամբ՝ գյուղացիները խիստ անվստահությամբ, կարելի է ասել՝ վախով են վերաբերում հաշվառմանը: Մարդիկ չգիտեն, թե օրինակ իրենց խոշոր եղջերավոր անասուների ճիշտ քանակը հայտնելուց հետո կառավարությունը որեւէ հարկ կսահմանի՞ դրանց պահելու համար: «Գյուղացիների հայացքներում խեղճություն կա, խիստ անվստահություն պետության կողմից անցկացվող միջոցառման հանդեպ»՝ ասաց հաշվարարը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: