Լրահոս
Օրվա լրահոսը

Գոռ Վարդանյան. «Այստեղ թեեւ կա մարտարվեստ, սակայն այս ֆիլմը գերակշիռ մասով դրամա ոճի մեջ է»

Նոյեմբեր 11,2014 17:05

Նոյեմբերի 14-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա Գոռ Վարդանյանի «Ստվերները դրախտում» ֆիլմի շնորհանդեսը, որի առիթով այսօր ֆիլմի պրոդյուսեր, ռեժիսոր եւ գլխավոր դերակատար, «WDF Ducando» ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը եւ ստեղծագործական կազմը հանդիպեցին ԶԼՄ-ների հետ: Ասուլիսից առաջ Գոռ Վարդանյանը լրագրողներին խնդրեց այսօր իրեն քաղաքական հարցեր չտալ:

Հակիրճ ներկայացնելով ֆիլմի բովանդակությունը, բանախոսը տեղեկացրեց, որ այն պատմություն է ԽՍՀՄ փլուզումից հետո տարբեր ազգերից ԱՄՆ տեղափոխված ներգաղթյալների կյանքի, մասնավորապես հայ ընտանիքի երկու եղբայրների մասին, որոնց աշխարհայացքները տարբեր են: «Դա մի պատմություն է, որը կարող է պատահել ցանկացած ընտանիքի հետ, անկախ ազգությունից, թե ինչպես կարող են լինել իրավիճակներ, որոնք մարդուն ստիպեն անել այն, ինչ չի ուզեցել անի ամբողջ կյանքում: Ի տարբերություն իմ նկարահանած նախորդների, այստեղ թեեւ կա մարտարվեստ, սակայն այս ֆիլմը գերակշիռ մասով դրամա ոճի մեջ է: Գլխավոր հերոսը, չեմ կարող ասել, թե դրական կերպար է: Բայց էդպես բացասական էլ չի: Մարդկանց թվում է, թե կյանքի իմաստը ֆինանսների, ճոխության, թանկարժեք մեքենաների, թանկ բիզնեսների` ամերիկյան վարդագույն երազանքի մեջ է: Բայց իրականում այդ ամենի հետեւում ավելի ծանր բաներ կան թաքնված: Կարծում եմ, իմ հերոսը կուզենար այդ ամենի փոխարեն ունենար այն, ինչը կորցրեց: Սա է ֆիլմում մեր գլխավոր նպատակներից մեկը: Այս ֆիլմով ցանկացել եմ, որ կինոդիտողը սիրի հերոսին, բայց չուզենա, վախենա նմանվել, չունենա նրա ճակատագիրը», – ասաց Գոռ Վարդանյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930