Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Բոշյան. «Հայաստանում ակտիվացել են գենդերապաշտները»

Նոյեմբեր 12,2014 15:11

«Հայաստանում վերջին մի քանի ամսվա ընթացքում գործընթացները, մեղմ ասած, սրվել են»,- այսօր` նոյեմբերի 12-ին, «Այլասերում քարոզող կազմակերպությունների նետած նոր մարտահրավերները եւ համահայկական արժեհամակարգային դիմադրական ճակատի դրսեւորումը» թեմայով կլոր սեղան քննարկման ընթացքում հայտարարեց «Համահայկական ծնողական կոմիտեի նախագահ Արման Բոշյանը:

Նրա կարծիքով` ընտանեկան բռնության դեմ պայքարի ներքո հայ երիտասարդների հետ են աշխատում արտերկրյա էմիսարներ, որոնք այլասերում են քարոզում. «Մեր այսօրվա նպատակն է ստեղծել համահայկական կոալիցիա, որը լոբբինգ է անելու եւ իշխանություններին պարտադրելու է ընդունել ազգային անվտանգության պաշտպանության համար ուղղված օրենքներ: Խոսքը օրենքի մասին է, որն արգելում է այլասերվածության քարոզչությունը անչափահասների շրջանում եւ նախատեսում է քրեական պատասխանատվություն դրա համար»:

Կլոր սեղանի ընթացքում մասնակիցները դիտեցին տեսահոլովակ, ըստ որի` քաղաքացիական ակտիվիստներ Լալա Ասլիկյանը, Սեւակ Կիրակոսյանը, ֆոտոլրագրող Նազիկ Արմենակյանը, Կանանց ռեսուրսային կենտրոնի տնօրեն Լարա Ահարոնյանը, «Հանրային տեղեկատվության եւ գիտելիքի կարիք» հասարակության կազմակերպության (PINK Armenia) նախագահ Մամիկոն Հովսեփյանը, ըստ մասնակիցների՝ «այլասերում են քարոզում»:

«Տեսանյութից շատ պարզ երեւում է, որ Հայաստանում որպես նորմատիվ երեւույթ ԶԼՄ-ներով քարոզվում է ընտանեկան բռնություն, եւ եթե Հայաստանում չլինեն օրենքներ, որոնք ապահովում են տեղեկատվական անվտանգությունը, բարոյական նորմերը, մեր երեխաներին նոր սերունդը, որը պետք է ապահովի եւ ստեղծի Հայաստանի ապագան, այլասերելու եւ փչացնելու են այսօր: Ինչպես տեսնում եք, Հայաստանում, մեղմ ասած, ակտիվացել են, այսպես կոչված, գենդերապաշտները, որոնք արդեն հասել են մանկապարտեզներ, տեսանյութից երեւաց (ի նկատի ունի Սեւակ Կիրակոսյանի` մանկապարտեզում արված նկարը Ա.Չ.), դպրոցներ: Իբր սեռական դաստիարակության եւ գենդերային բազմազանության կարգախոսների ներքո իրականում պարզապես այլասերում են քարոզում: Նպատակը` Հայաստանում միջազգային գլոբալիզացիայի եւ գլոբալիստների ծրագրեր կատարելն է. Ուղղակի ոչնչացնել հայկական արժեհամակարգը, հայկական կրոնը, վերացնել ընտանիքի ինստիտուտը, որպեսզի մեր ժողովուրդը լինի հեշտ կառավարելի»,- ասաց Արման Բոշյանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հայաստանում ազգի և պետության թշնամիները մի քանի անշառ նույնասեռականները կամ «գենդերապաշտները» չեն,այլ մականունավոր (տարասեռական) ԽՈՒԺԱՆ ու ԱԶԳԸ ԹԱԼԱՆՈՂ օլիգարխային կլանը: Եթե տենց «դուխով տղա» ես, դուրս արի Լիսկաների դեմ: Նույնասեռականներին ՀԵՇՏ ԹԻՐԱԽ դարձնել փորձելով ու ԿԵՂԾ հայրենասեր խաղալով չէ:

    Նույնասեռականները շատ երկրներում դեռ ենթարկվում են մե՛ծ դիսկրիմինացիայի. ուստի իրենք իրենց ուժերը համախմբում են՝ այս անարդա՛ր դիսկրիմինացիայի դեմ պայքարելու համար. սա ՆՈՐՄԱԼ երևույթ է,որը անում են նաև բազմաթիվ այլ խմբեր:

    Այսօր հատկապես ռուսամետ ուժեր ու իրենց մարդիկ սեռական փոքրամասնությունների հարցը Հայաստանում դարձրել են ազգի ԻՍԿԱԿԱՆ խնդիրներից ուշադրությունը ՇԵՂԵԼՈՒ մի միջոց, ու այնպիսի իսկապես ԾԻԾԱՂԵԼԻ ու անհիմն բաներ են «պնդում» այս վաղնջական երևույթի մասին, որ կարծես երեկ ծնված լինեն:

    ՀԱՐՑ. իսկ ԻՆՉՈ՞Ւ իրենք էլ ԻՐԵՆՑ երկրում չպիտի ունենան նույն (սահմանադրական) իրավունքները: Ես հիմա իրենց անունից ՊԱՀԱՆՋՈՒՄ եմ պատասխան: Վե ՛ր կացեք ձեր պաշտոնական,եկեղեցական կամ սովորական աթոռներից և վերջապես պատասխանե՛ք այս ԱՌԱՆՑՔԱՅԻՆ հարցին:

    Հետո՝ այսպես կոչված “նույնասեռականության պրոպագանդան” արգելելը ԻՐԱԿԱՆՈՒՄ կնշանակի հենց նույնասեռականությունը նորից քրեականացնել, այս անգամ` հետին դռնից: Իսկ սա կլինի մարդու իրավունքների խախտում:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930